Ինչպէս տեղեկացնում է Guardian-ը, Լոնդոնի «Արսենալն» արդէն այս ամառային տրանսֆէրային պատուհանի ժամանակ մտադրուել է ազատուել թիմի ռուս լեգէոներ Անդրեյ Արշաւինից: Այս կերպ, թիմը ցանկանում է ետ բերել այն գումարը, որը վճարել էր Արշաւինի համար: Ներկայումս, ռուս ֆուտբոլիստն «Արսենալում» շաբաթական վաստակում է 85 հազար եւրոյ, որն ըստ ակումբի ներկայացուցիչների ահռելի գումար է Արշաւինի համար:
Յիշեցնենք, որ Անդրեյ Արշաւինն «Արսենալ» էր տեղափոխուել Սանկտ-պետերբուրգի «Զենիթից», 2009 թուականին: