Բասսամ Մուհամմադ Ալ-քաբանդի.«Հայաստանն ու Քոււեյթը տարբեր ոլորտներում համագործակցութեան մեծ հեռանկար ունեն»


Բասսամ Մուհամմադ Ալ-քաբանդի.«Հայաստանն ու Քոււեյթը տարբեր ոլորտներում համագործակցութեան մեծ հեռանկար ունեն»

  • 15-02-2012 16:03:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԳ նախարար Արմէն Աշոտեանը փետրուարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Քոււեյթի արտակարգ եւ լիազօր դեսպան բասսամ Մուհամմադ Ալ-քաբանդիին: հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարեւորել են Հայաստանի եւ Քոււեյթի միջեւ կրթութեան եւ գիտութեան ոլորտում համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտութեան նկատմամբ աւանդական եւ պատմականօրէն ձեւաւորուած հետաքրքրութիւն կայ` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երեւանի պետական համալսարանում նախատեսւում է հիմնել արաբագիտութեան եւ իսլամագիտութեան կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երեւանում արաբերէնի խորացուած ուսուցմամբ աւագ դպրոց բացելու ուղղութեամբ: ՀՀ ԿԳ նախարարը, ներկայացնելով Հայասատանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղուած են ժամանակակից կրթական համակարգի ձեւաւորմանն ու որակեալ մասնագէտների պատրաստմանը: «ուրախ կը լինենք Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում տեսնել Քոււեյթից ժամանած ուսանողներիէ,- նշել է Ա. Աշոտեանը եւ յաւելել, որ Հայաստանում հնարաւոր է ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագոյն կրթութիւն: Դեսպանը շնորհակալութիւն է յայտնել նախարարին ընդունելութեան համար եւ նշել, որ Հայաստանն ու Քոււեյթը տարբեր ոլորտներում համագործակցութեան մեծ հեռանկար ունեն, եւ կրթութեան ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու պետութիւնների միջեւ կրթութեան ոլորտի համագործակցութեան յուշագրի վաւերացման, բարձրագոյն կրթութեան ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունութեան ապահովման հետ կապուած մի շարք հարցերի:
  -   Մամլո հաղորդագրություն