Ընդունենք միգրացիայի օգուտները ու ներկայացնենք այդ տեսլականը. ՄՄԿ-ն նշում է Միգրանտների միջազգային օրը


Ընդունենք միգրացիայի օգուտները ու ներկայացնենք այդ տեսլականը. ՄՄԿ-ն նշում է Միգրանտների միջազգային օրը

  • 17-12-2010 10:48:59   |   |  Մամլո հաղորդագրություն
Ժնեւ, 18 դեկտեմբերի, 2010թ. - Նշելով Միգրանտների միջազգային օրը` Միգրացիայի միջազգային կազմակերպութիւնը (ՄՄԿ) նշում է, որ անհրաժեշտ է, որ կառաւարութիւնները բացէն իրենց աչքերը եւ տեսնէն միգրացիայի օգուտները եւ դա ներկայացնէն նաեւ հասարակութեան լայն շերտերին: Ներկայումս շատ յաճախ միգրանտների ունեցած դրական ներդրումները կ'ասկածի տակ էն առնւում, քանի որ շատ կառավարութիւններ որդեգրում էն ոչ հեռատէս վարքագիծ` միգրանտներին ներկայացնելով որպէս բեռ երկրի առողջացող տնտեսութեան համար կամ որպէս սոցիալական պետութեան միջոցների սպառող: Սակայն միգրանտների ունեցած ներդրումները մեծ էն: Այս տարի աւելի վաղ Լոնդոնի Յունիւերսիթի Քոլիջի հրապարակուած ուսումնասիրութեան տուեալները ցոյց էն տալիս, որ Արեւելեան Եւրոպայից եկած նորեկների վճարած յարկերը 37 տոկոսով աւելին էն, քան նպաստների տեսքով ու հանրային ծառայութիւնների կողմից նրանց տրուած միջոցները 2008-09թթ.: Աւելի ու աւելի շատ միգրանտներ էն օգնել կարեւոր հանրային ծառայութիւնների ապահովման հարցում, ինչպիսիք էն ազգային առողջապահական համակարգում բժշկի, բուժքրոջ կամ սպասարկող անձնակազմի ծառայութիւնները: Վեր-ջերս կատարուած մէկ այլ ուսումնասիրութիւն էլ ներկայացնում է բրիտանական տնտեսութեան վրայ ներգաղթողների ունեցած դրական ձեռնարկատիրական ազդեցութեանը: Միացեալ Նահանգներում Նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդի տուեալներով ամէն տարի Ամերիկայում ծնուածները, ամերիկեան տնտեսութիւնում ներգաղթողների մասնակցութեան շնորհիւ, ստանում էն շուրջ 37 միլիարդ ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ում իւրաքանչիւր 10-ն անհատ ձեռներէցից մէկը ներգաղթող է: «Չնայած ապացոյցներին` դեռ կան որոշ խնդիրներ, որոնք լուրջ հակազդեցութիւն էն առաջ բերում: Խորհրդարաններում, փողոցներում, ճաշի սեղանների շուրջ բուռն քննարկումներ ու բանավէճեր էն ընթանում միգրանտների ունեցած ազդեցութեան մասին ազգային ինքնութեան, անվտանգութեան, զբաղուածութեան, առողջապահական ու սոցիալական ոլորտների վրայ, որոնք բոլորը միասին կազմում էն հասարակարգի հիմքը», - ասում է ՄՄԿ գլխաւոր տնօրէն Ուիլեամ Լեյսի Սուինգը: «Ցաւօք, այս քննարկումների մեծ մասն հիմնւում է զգացմունքների ու առասպելների վրայ եւ ոչ սոցիալ-տնտեսական իրականութեան վրայ: Այժմ եւ ապագայում էլ միգրացիան պայմանաւորուած կը լինի համաշխարհային տնտեսական, սոցիալական եւ ժողովրդագրական միտումներով, որոնք այլեւս անտեսել հնարաւոր չէ»: Ըստ Մմկ-ի կողմից վերջերս հրապարակուած Համաշխարհային միգրացիայի մասին զեկոյցի միջազգային միգրանտների թիւը 2050թ. կարող է հասնել 405 միլիոնի, եթէ պահպանուէն վերջին քսան տարիների միգրացիայի աճի տեմպերը: Թուի նման կտրուկ բարձրացման պատճառներից մէկը աշխարհի արդիւնաբերական երկրներում բնակչութեան թուի կրճատումն է, որն ըստ կանխատեսումների կարող է մինչեւ 2050թ. հասնել շուրջ 25 տոկոսի: Սա զգալիօրէն կ'աւելացնի միգրանտ աշխատողների պահանջարկը, իսկ զարգացող երկրներում աշխատուժը 2005թ. 2.4 միլիար-դից կը հասնի 3.6 միլիարդի 2040թ.: Շատ երկրներում տարբեր մակարդակի հմտութիւնների տէր միգրանտ աշխատողներ կպահանջուէն գիտելիքներ ու նորամուծութիւն պահանջող, ինչպէս նաեւ այնպիսի աշխատանքների համար, որոնք երկրի քաղաքացիները չէն կարող կամ չէն ցանկանում անել: Այդ աշխատանքներն էն. առողջապահական ծառայութիւնները, երեխաների եւ տարեցների համար հոգ տանելը, հանրային ծառայութիւնները, սպասարկման ոլորտը, ինչպէս նաեւ գիւղատնտեսութիւնն ու շինարարութիւնը: Համաշխարհային բանկի կանխատեսումներով, եթէ նուազող բնակչութիւն ունեցող երկրները թոյլ տան, որ իրենց աշխատուժը միգրատների հաշուին աճի ընդամէնը երեք տոկոսով, որը լրացուցիչ 14 միլիոն միգրանտ աշխատողներ կ'ապահովի 2001-2025 թթ., ապա տարեկան լրացուցիչ 356 միլիարդ դոլար կը ձեւաւորուի աշխարհում, որի մեծ մասը կը գնայ դէպի զարգացող երկրներ: «Այս թուերը սոսկ տնտեսութեանը չէն վերաբերում: Դրանք պէտք է նաեւ դիտարկել մարդկային համատեքստում: Տնտեսական աճը հաւասարեցնում է մարդկային ու սոցիալական զարգացումներն ու անվտանգութիւնը, - պարզաբանում է Ու. Լ. Սուինգը, - աշխարհի շատ վայրերում միգրանտների կողմից կատարուած դրամական փոխանցումներն այնքան շատ բան էն արել համայնքներին ծայրայեղ աղքատութիւնից դուրս բերելու, սեղաններին` հանապազօրեայ հաց, ընտանիքներին` տուն ու երեխաներին` կրթութիւն ապահովելու հարցում: Այս ամէնը նշանակում է աւելի լաւ ապագայ նրանց համար, եւ, ի հարկէ, աշխարհի մնացած մասի համար նոյնպէս»: Միգրացիան կայ եւ կը շարունակի գոյութիւն ունենալ, եւ կառավարութիւնները պէտք է ընտրեն միգրացիայի կառավարման «վերին ուղու» կամ «ստորին ուղու» սցենարը: «Ստորին ուղու սցենարը» դա ստատուս քուոյի վիճակն է, որը հիմնւում է կարծրատիպերի, վախի կարճաժամկէտ քաղաքական նկատառումների վրայ: Այն բնորոշւում է միգրացիոն քաղաքականութեան սահմանափակումներով եւ գրեթէ չկայ երկխօսութիւն միգրացիայի վերաբերեալ` ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում: Դրան հակառակ, «վերին ուղու» սցենարով միգրացիան ճանաչւում է որպէս համաշխարհային տնտեսութեան անբաժանելի մաս եւ ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական առողջացման հարցում ընդունւում է միգրանտների կարեւոր դերակատարումը: Այս պարագայում քաղաքականութիւնն այնպիսին է, որ առաւել համահունչ է աշխատանքային միգրացիայի մեծացող պահանջարկին, պաշտպանում է միգրանտների իրաւունքները, խթանում է երկխօսութիւնը միգրանտի ծագման ու ընդունող երկրների միջեւ եւ կարեւորում է հայրենի ու ընդունող երկրում միգրանտների ունեցած տնտեսական ու սոցիալական ներդրումները: «Մարտահրաւէրն այն է, որ լինէն արդարացի ու մարդկային լուծումներ, որ ներդաշնակեցնէն միգրացիայի ցանկութիւնը եւ բնակչութեան տեղաշարժի մասով պետութիւնների պետական ինքնիշխանութեան հետ: Համագործակցութիւնը կարեւորւում է ոչ միայն միգրանտների իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից, այն առումով, որ միգրանտները յարգեն ընդունող երկրի մշակոյթն ու օրէնքները», - եզրակացնում է Ու. Լ. Սուինգը:
  -   Մամլո հաղորդագրություն