Աւտոպատահար Ալէք Մանուկեան փողոցում. Կան տուժածներ


Աւտոպատահար Ալէք Մանուկեան փողոցում. Կան տուժածներ

  • 17-02-2012 11:18:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
փետրուարի 17-ի`ժամը 07.37-ին տեղեկատուութիւն է ստացուել, որ Երեւան քաղաքի Ալէք Մանուկեան փողոցի թիւ 11 շէնքի դիմաց տեղի է ունեցել աւտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչութեան յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզուել է, որ Շարոյեան Ռոմանին պատկանող «OPELէ մակնիշի 30 ՕՕ 583 պետհամարանիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախուել ճամփեզրի սեանը: Դէպքի վայր ժամանած «1-03է ծառայութեան աշխատակիցների կողմից տուժածներ`1986 թուականին ծնուած ռոման Շարոյեանը,1984 թուականին ծնուած Թեհմինէ Ումիջեանը, 1984 թուականին ծնուած Տաթեւիկ եւ 1990 թուականին ծնուած Արմինէ Սարգսեաները տեղափոխուել են թիւ 1 բժշկական կենտրոն: տուժածների առողջական վիճակը գնահատուել է կայուն ծանր:
  -   Մամլո հաղորդագրություն