ԼՂՀ Անվտանգութեան խորհուրդը քննարկել է 2010թ.-ի հեռուստամարաթոնի արդիւնքները<br />


ԼՂՀ Անվտանգութեան խորհուրդը քննարկել է 2010թ.-ի հեռուստամարաթոնի արդիւնքները

  • 09-12-2010 13:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանի նախագահութեամբ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Անվտանգութեան խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկուած են եղել 2010թ.-ի հեռուստամարաթոնի ընթացքի, արդիւնքների եւ իրականացուելիք աշխատանքների հետ կապուած հարցեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, Բ.Սահակեանը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդիւնքները, որից յետոյ քննարկուել են ջրամատակարարմանն առնչուող հարցեր: Բ.Սահակեանը կառավարութեանը յանձնարարել է մշակել ըստ բնակավայրերի իրականացուելիք միջոցառումների համապարփակ ծրագիր, որի հիմքում պէտք է ընկած լինի դրանց կարեւորութիւնն ու առաջնահերթութիւնը, ապահովել տարբեր գերատեսչութիւնների միջեւ սերտ համագործակցութիւն եւ իրականացyող աշխատանքների ընթացքը լայնօրէն լուսաբանել ԶԼՄ-ների միջոցով: Նիստին հրաւիրուած էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական