ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակում նշուեց Հաշմանդամութիւն ունեցող անձանց միջազգային օրը


ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակում նշուեց Հաշմանդամութիւն ունեցող անձանց միջազգային օրը

  • 03-12-2010 13:39:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 3 դեկտեմբերի - ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեան հայաստանեան գրասենեակը «Փիւնիկ» հաշմանդամների միութեան հետ նշեց Հաշմանդամութիւն ունեցող անձանց միջազգային օրը եւ բացեց օժտուած երեխաների եւ մեծահասակների ձեռարուեստի, արուեստի գործերի ցուցահանդէսը: Հաշմանդամութիւն ունեցող անձանց միջազգային օրուայ ամենամեայ յիշատակումը նպատակ ունի զարգացնել հաշմանդամութեան խնդիրների ըմբռնումը եւ համախմբել հաշմանդամութիւն ունեցող անձանց արժանապատուութեան, իրաւունքների եւ բարեկեցութեան աջակցութիւնը: Այն նաեւ նպատակ ունի բարձրացնել իրազեկութիւնն այն ձեռքբերումների վերաբերեալ, որ կարող ենք ունենալ հաշմանդամութիւն ունեցող անձանց քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային կեանքի բոլոր բնագաւառներում ներգրաւելու արդիւնքում: Այս տարուայ Հաշմանդամութիւն ունեցող անձանց միջազգային օրուայ թեման է. «Պահենք խոստումը. ընդգրկենք հաշմանդամութեան հարցերը Հազարամեակի զարգացման նպատակների (Հզն-ների) մէջ»: Սեպտեմբերին կայացած ՀԶՆ գագաթաժողովի ժամանակ աշխարհի ղեկավարների կողմից տրուած խոստումների շարքում եղաւ յանձնառութիւն բարելաւել հաշմանդամութիւն ունեցող անձանց կեանքը: Մարիայ Դոցենկոն, Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեան ներկայացուցիչն ասաց: «ՄԱԿ ՀՏՎ-ն Հայաստանում աջակցում է հայկական կառավարութեան եւ քաղաքացիական հասարակութեան ջանքերը, որոնք նպատակ ունէն բարելաւել հաշմանդամութիւն ունեցող անձանց կեանքը եւ ապահովել նրանց ինտէգրումը հասարակութիւն: Շատ կարեւոր է այն փաստը, որ Հայաստանը Մակ-ի այն մի քանի անդամ երկրների թւում է, որոնք վաւերացրել էն Հաշմանդամութիւն ունեցող անձանց իրաւունքների մասին կ'ոնուենցիան, որը հաստատում է պետութիւնների իրաւական պարտաւորութիւնները` խթանելու եւ պաշտպանելու հաշմանդամութիւն ունեցող անձանց իրաւունքները»: «Մենք պարտաւոր ենք աջակցել հաշմանդամութիւն ունեցող անձանց` յաղթահարել հասարակութեան բացասական կարծրատիպերը եւ զարգացնել անհրաժեշտ հմտութիւնները` հասարակութեան աւելի ակտիւ անդամներ լինելու համար: ՄԱԿ-ի աջակցութիւնը կարեւոր է մեզ համար»,- ասաց Յակոբ Աբրահամեանը` Հայաստանի «Փիւնիկ» հաշմանդամների միութեան նախագահը: ՄԱԿ-ը ճանաչել է, որ մարդկութեան բոլոր անդամների արժանապատուութիւնը եւ հաւասար իրաւունքները աշխարհում ազատութեան, արդարութեան եւ խաղաղութեան հիմնաքարերն էն: Այս սկզբունքներն էն ՄԱԿ-ի աշխատանքի ուղղորդիչները, եւ ամրագրուած էն բազմաթիւ փաստաթղթերում, ինչպիսիք էն ՄԱԿ-ի Կանոնադրութիւնը եւ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների մասին միջազգային փաստաթղթերն ու Հաշմանդամութիւն ունեցող անձանց իրաւունքների մասին կ'ոնուենցիան:
  -   Մամլո հաղորդագրություն