Հայաստան. բանտարկուած ակտիւիստը եւ խմբագիրը ենթարկուել է յարձակման եւ տեղափոխուել խստացուած ռեժիմի բանտ


Հայաստան. բանտարկուած ակտիւիստը եւ խմբագիրը ենթարկուել է յարձակման եւ տեղափոխուել խստացուած ռեժիմի բանտ

  • 03-12-2010 11:55:01   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Նիւ Եօրք, դեկտեմբերի 2, 2010 - Լրագրողների պաշտպանութեան կոմիտէն մտահոգուած է ընդդիմութեան ակտիւիստ եւ «Հայկական ժամանակ» անկախ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանին ազատազրկման վայրում ծեծելու, այնուհետեւ մենախուց տեղափոխելու վերաբերեալ հաղորդումներով: Երեքշաբթի օրը իշխանութիւնները Փաշինեանին տեղափոխեցին «Արթիկ» փակ ռեժիմի բանտ: Փաշինեանի պաշտպան Վահէ Գրիգորեանը ԼՊԿ-ին տեղեկացրեց, որ այդ տեղափոխութիւնը հատուցումն էր այն բանի, որ Փաշինեանը շարունակում էր բանտից խմբագրականներ գրել եւ դրանք հրապարակել «Հայկական ժամանակ» օրաթերթում: Ինչպէս ԼՊԿ-ին յայտնեց Գրիգորեանը, Նիկոլ Փաշինեանը գրում էր Հայաստանի քրէակատարողական համակարգում ենթադրաբար առկայ կոռուպցիոն երեւոյթների մասին: Նախքան Արթիկ տեղափոխումը Փաշինեանը 4 տարի ազատազրկման իր պատիժը կրում էր Երեւանի մօտ գտնուող Կոշ քրէակատարողական հիմնարկում` 2008 թ. փետրուարին Հայաստանում կայացած նախագահական խնդրահարոյց ընտրութիւններից յետոյ զանգուածային անկարգութիւնների կազմակերպման համար: Ըստ Գրիգորեանի, քրէակատարողական հիմնարկի ղեկավարները պարբերաբար Փաշինեանից պահանջել էն յօդուածներ չգրել, սակայն նա շարունակել է գրել: Ինչպէս հաղորդել է ԱՄՆ կառավարութեան կողմից ֆինանսաւորուող «Ազատ Եւրոպա/Ազատութիւն» ռադիօկայանի հայկական ծառայութիւնը, «Արթիկ» տեղափոխուելուց կարճ ժամանակ առաջ` նոյեմբերի 11-ին, Փաշինեանի տեղեկացմամբ, ինքը երկու դիմակաւոր անձանց կողմից իր խցում ֆիզիկական յարձակման եւ ծեծի է ենթարկուել: «Մենք մտահոգուած ենք այն հաղորդումներով, որ Նիկոլ Փաշինեանը բռնութիւնների է ենթարկուել` ի հատուցում բանտային պայմանների վերաբերեալ իր քննադատական մեկնաբանութիւնների, եւ Հայաստանի իշխանութիւններին կոչ ենք անում այդ հարցի կապակցութեամբ իրականացնել անկախ հետաքննութիւն»,- նշեց ԼՊԿ Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան: «Մենք կոչ ենք անում Հայաստանի քրէակատարողական ծառայութեան պաշտօնեաներին` երաշխաւորել Փաշինեանի անվտանգութիւնը եւ բարելաւել բանտում նրա պահման պայմանները»: Ըստ տեղական մամուլի հաղորդումների, բանտի ղեկավարութիւնը ժխտում է, որ յարձակումը տեղի է ունեցել, եւ նշում, որ բժշկական հետազօտութիւնը Փաշինեանի վրայ չի յայտնաբերել յայտարարուող ծեծի նշաններ: Անկախ քննութիւն չի իրականացուել: Ինչպէս հաղորդում է նորութիւնների կովկասեան Kavkazsky Uzel անկախ կայքը, իշխանութիւններն այսօր յայտարարել էն, որ Փաշինեանը տեղափոխուել է, քանի որ նա, ըստ յայտարարութիւնների, քանիցս խախտել է Կոշի գաղութի չգրուած օրէնքները, եւ քանի որ վիճել կամ կռուել է խցակիցների հետ: Ըստ տեղական եւ միջազգային մամուլի հրապարակումների, իշխանութիւնները Փաշինեանին ձերբակալել էն 2009-ի յուլիսին եւ 2010-ի յունուարին դատապարտել` 2008 թ. մարտին մայրաքաղաք Երեւանում անկարգութիւններ կազմակերպելու մեղադրանքով: Եօթ մարդ մահացաւ եւ աւելի քան հարիւրը վիրաւորուեց այն բանից յետոյ, երբ ընդդիմութեան բողոքի ակցիաները` ընդդէմ նախագահական կեղծուած ընտրութիւնների, վերածուեցին բռնութիւնների: Տեղական մամուլի հրապարակումների համաձայն, Փաշինեանը սկզբում դատապարտուել էր եօթ տարի ազատազրկման. յետագայում պատիժը նուազեցուեց մինչեւ չորս տարի: ԼՊԿ-ն Նիւ Եօրքում տեղակայուած անկախ, շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը գործում է յանուն աշխարհում մամուլի ազատութեան պաշտպանութեան: Յաւելեալ տեղեկութիւնների համար այցելէք www.cpj.org: Մուզաֆար Սուլեյմանով Research Associate, Europe and Central Asia Committee to Protect Journalists Հեռ. 212.465.1004 (x101) ֆաքս: 212.465.9568 էլ. փոստ: msuleymanov@cpj.org կայք: www.cpj.org
  -   Մամլո հաղորդագրություն