«Ամերիա» խումբը հովանաւորել է Ամն-ի Հայ-ամերիկեան առեւտրի պալատի կողմից Լոս Անջելեսում անցկացուած գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխութիւնը


«Ամերիա» խումբը հովանաւորել է Ամն-ի Հայ-ամերիկեան առեւտրի պալատի կողմից Լոս Անջելեսում անցկացուած գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխութիւնը

  • 28-02-2012 13:36:51   | ԱՄՆ  |  Հասարակութիւն

«Ամերիա» Խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցությունը ԱՄՆ-իՀայ-ամերիկյան առեւտրի պալատին (AACC) եւ հովանավորել Հայ-ամերիկյան առեւտրի պալատի կողմից կազմակերպված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը: Այդ արարողությունը տարվա խոշորագույն իրադարձություններից է, որին մասնակցում էր ավելի քան 400 սփյուռքահայ գործարար:Միջոցառման ժամանակմրցանակներ շնորհվեցին ԱՄՆ-ի երեք հայտնի սփյուռքահայ գործարարների, որոնք առավելագույն հաջողության են հասել բիզնեսում եւ իրենց դրսեւորել որպես համայնքի ակտիվ առաջնորդ: «Տարվա լավագույն ընկերություն 2012» մրցանակը շնորհվեց «Տուրբո Թայերս» (Turbo Tires) ընկերությունը, «Տարվա կինգործարար» մրցանակը` իրավաբան Մարո Բուրունսուզյանին, «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Էսթետ Ջուելրի Հաուս» (Estet Jewelry House) ընկերության նախագահ Գագիկ Գեւորգյանը, իսկ «Տարվա կազմակերպություն 2012» մրցանակը շնորհվեց Հայ-ամերիկյան բժշկական միությանը(Armenian American Medical Society), որի գործունեության մեջ մեծ ներդրում ունեն դոկտոր Վիքեն Սեփիլյանը` կազմակերպության նախագահը, եւ Ռամելա Մարգարյանը` նույն կազմակերպության կանանց կենտրոնի նախագահը (Armenian American Medical Society Ladies Auxiliary):Ամերիայի այցեքարտի խաղարկության հաղթողը ստացավ հատուկ նվեր «Ամերիա» խմբի անունից: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ԱՄՆ-ի եւ Հայաստանի հայ ուսանողներին կրթաթոշակ վճարելուն: Որպես ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առեւտրի պալատի անդամ` ԱՄՆ-ում Ամերիայիներկայացուցչությունը` “Ameria Group Inc”-ը նախատեսում է 2012թ. ընթացքում մի շարք շնորհանդեսներ կազմակերպել պալատի ավելի քան 1,800 անդամների համար`Հայաստանում ներդրումներ իրականացնելու եւ գործունեություն ծավալելու վերաբերյալ: ԱՄՆ-ում “Ameria Group Inc”ընկերության խորհրդանիշ է դարձել խնձորներով շրջապատված ծիրանը (լատ. հայկական խնձորը), որը խորհրդանշում է այն, որ «Ամերիա» ընկերությունների խումբն ԱՄՆ-ում առանձնանալով այլ ֆինանսական եւ խորհրդատվական ընկերությունների շարքում, կոչված է ծառայելու որպես կամուրջ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ` իրավաբանական եւ կառավարչական խորհրդատվական համալիր ծառայություններ տրամադրելու միջոցով: *** «Ամերիա» խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցութիւնը ԱՄՆ-իհայ-ամերիկեան առեւտրի պալատին (AACC) եւ հովանաւորել Հայ-ամերիկեան առեւտրի պալատի կողմից կազմակերպուած գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխութիւնը: Այդ արարողութիւնը տարուայ խոշորագոյն իրադարձութիւններից է, որին մասնակցում էր աւելի քան 400 սփիւռքահայ գործարար:Միջոցառման ժամանակմրցանակներ շնորհուեցին Ամն-ի երեք յայտնի սփիւռքահայ գործարարների, որոնք առաւելագոյն յաջողութեան են հասել բիզնեսում եւ իրենց դրսեւորել որպէս համայնքի ակտիւ առաջնորդ: «Տարուայ լաւագոյն ընկերութիւն 2012» մրցանակը շնորհուեց «տուրբոյ Թայերսէ (Turbo Tires) ընկերութիւնը, «տարուայ կ'ին գործարար» մրցանակը` իրաւաբան Մարօ Բուրունսուզեանին, «տարուայ գործարար» անուանակարգում յաղթող ճանաչուեց «էսթետ Ջուելրի Հաուսէ (Estet Jewelry House) ընկերութեան նախագահ Գագիկ Գեւորգեանը, իսկ «տարուայ կազմակերպութիւն 2012է մրցանակը շնորհուեց Հայ-ամերիկեան բժշկական միութեանը(Armenian American Medical Society), որի գործունէութեան մէջ մեծ ներդրում ունեն դոկտոր Վիքեն Սեփիլեանը` կազմակերպութեան նախագահը, եւ Ռամելա Մարգարեանը` նոյն կազմակերպութեան կանանց կենտրոնի նախագահը (Armenian American Medical Society Ladies Auxiliary):Ամերիայի այցեքարտի խաղարկութեան յաղթողը ստացաւ յատուկ նուէր «ամերիաէ խմբի անունից: Մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնից ստացուած հասոյթի մի մասն ուղղուելու է ԱՄՆ-ի եւ Հայաստանի հայ ուսանողներին կրթաթոշակ վճարելուն: Որպէս ԱՄՆ-ի Հայ-ամերիկեան առեւտրի պալատի անդամ` ԱՄՆ-ում Ամերիայի ներկայացուցչութիւնը` “Ameria Group Inc”-ը նախատեսում է 2012թ. ընթացքում մի շարք շնորհանդէսներ կազմակերպել պալատի աւելի քան 1,800 անդամների համար`Հայաստանում ներդրումներ իրականացնելու եւ գործունէութիւն ծաւալելու վերաբերեալ: ԱՄՆ-ում “Ameria Group Inc”ընկերութեան խորհրդանիշ է դարձել խնձորներով շրջապատուած ծիրանը (լատ. հայկական խնձորը), որը խորհրդանշում է այն, որ «ամերիաէ ընկերութիւնների խումբն Ամն-ում առանձնանալով այլ ֆինանսական եւ խորհրդատուական ընկերութիւնների շարքում, կոչուած է ծառայելու որպէս կամուրջ սփիւռքի եւ հայրենիքի միջեւ` իրաւաբանական եւ կառավարչական խորհրդատուական համալիր ծառայութիւններ տրամադրելու միջոցով: *** «Ամերիա» անուանման եւ ապրանքանիշի ներքոյ գործող ընկերութիւնները հանդիսանում են հայաստանեանշուկայում առաւել դինամիկ եւ արագզարգացող,մասնագիտացուած ծառայութիւններ մատուցող հաստատութիւններ, որոնք գործունէութիւն են ծաւալում իրաւական, կառավարման, ներդրումների եւ գործարար ծրագրերի իրականացման աջակցման եւ խորհրդատուութեան, ինչպէս նաեւ ֆինանսական եւ բանկային ծառայութիւնների ոլորտում: «Ամերիա» ընկերութիւնների կողմից առաջարկուող խորհրդատուական եւ ֆինանսական ծառայութիւնների փաթեթի միջոցով համալիր աջակցութիւն է ցուցաբերւում Հայաստանի Հանրապետութիւնում եւ տարածաշրջանում գործող կազմակերպութիւններին եւ անհատներին:
  -   Հասարակութիւն