ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՅՍՕՐ` ՎԱՂՈՒԱՅ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ


ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՅՍՕՐ` ՎԱՂՈՒԱՅ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ

  • 30-11-2010 14:22:54   |   |  Մամլո հաղորդագրություն
Ժնեւ, 29 նոյեմբերի. Այսօր Միգրացիայի միջազգային կազմակերպութեան (ՄՄԿ) կողմից հրապարակած Միագրացիայի մասին 2010թ. համաշխարհային զեկոյցում նշւում է, որ Միգրացիայի յամառ ու չդադարող տեմպերի արդիւնքում աշխարհը կարող է յայտնուել անակնկալ իրավիճակում, եթէ պետութիւնները, միջազգային կազմակերպութիւններն ու քաղաքացիական հասարակութիւնը համատեղ չաշխատեն` ներդրումներ կատարելու արձագանքման կարողութիւնների ուղղութեամբ: «Միգրացիայի ապագան. կարողութիւնների ձեւաւորում փոփոխութիւնների համար» վերնագրի ներքոյ հրապարակուած զեկոյցը ներկայացնում է, որ մերօրեայ աշխարհում, որտեղ ժողովրդագրական, տնտեսական կարիքները ու շրջակայ միջավայրի փոփոխութիւնները յանգեցրել էն միջազգային միգրացիայի անխուսափելի աճի, պետութիւններին, ոչ պետական կառոյցներին չի մնում ոչ այլ ինչ, քան ներդնել համարժէք ֆինանսական ու կադրային ռեսուրսներ, որպէսզի պետութիւնների, հասարակութիւնների եւ միգրանտների համար ապագայում դրսեւորուի միգրացիայի ողջ ներուժը: Թէպէտ տարեկան հարիւրաւոր միլիոնների հասնող դոլարներ էն ծախսւում միգրացիայի արդիւնաւէտ կառավարման հարցերում պետութիւնների կարողութիւնների ամրապնդման ուղղութեամբ, սակայն զեկոյցը նշում է, որ ներկայիս եւ ձեւաւորուող միգրացիոն խնդիրներին ու հնարաւորութիւններին ուղղուած արձագանքը սովորաբար կարճաժամկէտ է, մասնակի կամ անհաւասարաչափ: Սա խորը ազդեցութիւն է թողնում մարդկանց տեղաշարժի, սոցիալ-տնտեսական զարգացման վրայ, ընդ որում ինչ-որ կերպ ներգործում է ամէն մի երկրի վրայ: «Եթէ չգործարկուի միգրացիայի հետ կապուած համապատասխան քաղաքականութիւն ու գործի չդրուէն համարժէք ռեսուրսներ, ապա կը կորցնենք համաշխարհային այս երեւոյթի հետ կապուած պատմական հնարաւորութիւնը, - ասում է ՄՄԿ Գլխաւոր տնօրէն Վիլեան Լեյսի Սուինգը , - Հաշուի առնելով միգրացիայի չդադարող տեմպերը, պետութիւնների հնարաւորութիւնը, որ թոյլ է տալիս միգրացիայի բացասական կողմերը վերածել դրականի, արագօրէն կրճատւում է»: Եթէ միջազգային միգրանտների թիւը, որ 2010թ. կազմել է 214 միլիոն, շարունակի աճել նոյն տեմպերով, ինչ վերջին 20 տարիների ընթացքում, ապա 2050թ. կը կազմի 405 միլիոն: Այս կտրուկ աճի պատճառներից մէկը կը լինի զարգացող երկրներում աշխատուժի զգալի աճը, որը 2005թ. կազմում էր 2.4 միլիարդ մարդ, իսկ 2040թ.-ին կը հասնի 3,6 միլիարդի` շեշտադրելով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի համաշխարհային անհամապատասխանութիւնը: Ապագայում միգրացիոն միտումների վրայ ազդեցութիւն կ'ունենան նաեւ շրջակայ միջավայրի փոփոխութիւնները: Արդէն կան ապացոյցներ նոր միգրացիոն օրինաչափութիւնների վերաբերեալ: Օրինակ` Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի նորայայտ տնտեսութիւնները այսօր առաւել քան երբեւէ դարձել էն կարեւորագոյն նպատակակէտ աշխատանքային միգրանտների համար` շեշտադրելով հարաւ-հարաւ տեղաշարժի աւելացումը եւ այն անհրաժեշտութիւնը, որ այդ երկրներն աւելին պէտք է ներդնէն միգրացիոն կառավարման ու քաղաքականութեան ուղղութեամբ: Անկանոն միգրանտների թիւը կը շարունակի աճել, քանի դեռ աշխատանքի առաջարկը միգրաանտների ծագման երկրներում գերազանցում է պահանջարկը միգրանտներին ընդունող երկրներում, իսկ օրինական միգրացիայի ուղիները մնում էն աւելի շատ որպէս բացառութիւն, քան բնականոն ուղի: Զեկոյցն առանձնացնում է անկանոն միգրացիայի նորայայտ օրինաչափութիւնները, մասնաւորապէս` առանց մեծահասակի ուղեկցութեան անչափահասների, ապաստան հայցողների, թրաֆիքինգի (մարդկանց անօրինական փոխադրումների) զոհերի թուի աճը, ինչպէս նաեւ շրջակայ միջավայրի ու կլիմայի փոփոխութեան ազդեցութիւնների հետեւանքով այլ վայրերում հանգրուան փնտրողների թուի աւելացումը, բայց ներկայումս նրանց համար շատ քիչ միջազգային պաշտպանութիւն է ապահովուում: Այս խմբերն աւելի մեծ մարտահրաւէրներ կը ստեղծեն այն պետութիւնների ու հասարակութիւնների համար, որոնք ներկայումս ջանում էն մարդասիրական եղանակներով կարգաւորել այդ հարցը: «Անկասկած է, որ եթէ միգրացիոն հարցերում էական ներդրումներ չլինէն, ապա այնպիսի կարեւորագոյն հարցեր, ինչպիսիք էն միգրանտների համար մարդու իրաւունքների ապահովումը կամ նրանց ինտէգրումը հասարակութեանը, աւելի կսրուէն, - աւելացնում է Սուինգը, - Միգրացիայի ուղղութեամբ ներդրումների կատարումն ու պլանաւորումը կ'օգնի բարելաւել հասարկական ընկալումը միգրանտների վերաբերեալ, որն յատկապէս վնասուել էր ներկայիս տնտեսական անկման արդիւնքում: Այն նաեւ կ'օգնի նուազեցնել քաղաքական ճնշումները կառավարութիւնների վրայ` միգրացիայի արձագանքման կարճաժամկէտ միջոցների մշակման համար»: Տնտեսական ճգնաժամի լոյսի ներքոյ զեկոյցն առանձնացնում է, որ միգրատների ընդհանուր թիւը մնացել է կայուն, քանի որ համեմատաբար քիչ միգրանտներ էն վերադարձել տուն` չնայած գործազրկութիւնն անդրադարձել է նրանց վրայ: Արդիւնքում 2009թ. ընթացքում զարգացող երկրներ կատարուող դրամական փոխանցումները նուազել էն 6%-ով, չնայած 2008 եւ 2009թթ. աւելացել էն դրամական փոխանցումները դէպի Բանգլադեշ, Պակիստան եւ Ֆիլիպիններ: Զեկոյցը որպէս առաջիկայ տարիների ընթացքում խոշորագոյն փոխակերպումների ենթարկուելիք ոլորտներ առանձնացնում է աշխատանքի շարժունութիւնը, անկանոն միգրացիան, միգրացիան եւ զարգացումը, ինտէգրումը, շրջակայ միջավայրի փոփութիւնները եւ միգրացիոն կառավարումը: Իւրաքանչիւր թեմատիկ գլուխ առանձնացնում է 10-ը հիմնական ոլորտներ, որտեղ պահանջւում էն աւելի շատ ներդրումներ ու քաղաքականութեան պլանաւորում: Օրինակ` շրջակայ միջավայրի հետ կապուած միգրացիային առնչուող առանցքային հարցերը ներառում էն ներքին տեղահանման մասին ազգային օրէնսդրութեան ու կանոնակարգերի բարելաւումը որպէս առաջին քայլ, քանի որ այս փոփոխութիւնների արդիւնքում տեղահանուած անձինք հակուած էն տեղաշարժուել իրենց երկրի ներսում: Այլ առաջարկների թւում էն անկանոն միգրացիայի եւ աշխատանքի շուկաների մասին տուեալների ապահովման բարելաւումը, պայքարը միգրանտների անօրինական սահմանահատումների եւ մարդկանց անօրինական փոխադրումների (թրաֆիքինգի) դէմ եւ անկանոն միգրանտներին աջակցելու հարցում տարանցիկ երկրների կարողութիւնների բարելաւումը: Միգրացիայի մասին 2010թ. զեկոյցը կոչ է անում մանրակրկիտ կերպով վերլուծել միգրացիայի կառավարման ասպարէզում երկրների հիմնական կարողութիւնները, որպէսզի գնահատուէն դրանց արդիւնաւէտութիւնը, վերհանուէն բացերն ու նախանշուէն ապագայ գերակայութիւնները: «Միգրացիայի ոլորտում վերստին հեծանիւ յայտնագործելու անհարժեշտութիւն չկայ, կամ էլ ֆինանսական ներդրումների առումով բանկ կողոպտելու կարիք չկայ: Ձեռքի տակ կան մարդկային ու արդիւնաւէտ լուծումներ: Անհրաժեշտ է սոսկ գործակցութիւն եւ ռեսուրսների առաւել արդիւնաւէտ բաշխում` միտուած ապագայի լուծումներ ապահովմանը լաւ կշռադատուած ու հեռանկարային քաղաքականութեան հիման վրայ, որը հիմնւում է փաստերի եւ ոչ թէ կարճաժամկէտ քաղաքական պատեհապաշտութեան վրայ», - եզրափակում է Սուինգը: Ամբողջական զեկոյցի եւ լրատուական նիւթերի փաթեթի համար այցելէք` www.iom.int ; http://publications.iom.int/bookstore/index.php?main_page=product_info&cPath=37&products_id=653 Լրացուցիչ տեցեկատուութեան համար դիմել ՄՄԿ Հայաստանի առաքելութեան ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի ղեկավար տիկին Քրիստինա Գալստեանին (Հեռ.` (+374 10) 585692, ներքին համար` 112; Էլ. փոստ` kgalstyan@iom.int)
  -   Մամլո հաղորդագրություն