Սումգայիթում իրականացուած արիւնալի ոճրագործութիւնները հետապնդել են մէկ նպատակ` ի սպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում


Սումգայիթում իրականացուած արիւնալի ոճրագործութիւնները հետապնդել են մէկ նպատակ` ի սպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում

  • 29-02-2012 15:23:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 29-ի, 1988թ. Սումգայիթի հայահալած ոճրագործութեան տարելիցի առթիւ Ծիծեռնակաբերդում կազմակերպուած սգոյ երթի եւ ոգեկեչման արարողութեան մասնակից կազմակերպութիւնները հանդէս են եկել յայտարարութեամբ, որը ներկայացւում է ստորեւ. «Փախստականների հիմնահարցերով զբաղուող հասարակական կազմակերպութիւնների եւ հայրենակցական միութիւնների ներկայացուցիչներս, այսօր մասնակցելով 1988թ. փետրուարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացուած հայահալած, արիւնալի ոճրագործութիւնների տարելիցի առթիւ կազմակերպուած բազմամարդ սգոյ երթին եւ ոգեկոչման արարողութեանը` մեր միասնական, արդարացի բողոքն ենք յայտնում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից տակաւին շարունակուող ուրացման քաղաքականութեան եւ զեղծարար գործելաոճի հանդէպ: Մենք միաժամանակ ակնկալում ենք աշխարհի ողջ ժողովրդավար հանրութեան եւ առաջադէմ երկրների արդարամտօրէն խիստ, իրատեսօրէն համարժէք եւ նախանձախնդիր գնահատականը` լուսաւորեալ 20-րդ դարում հայ ժողովրդին` մարդատեաց հարեւանների ջանքերով, երիցս պատուհասած արիւնալի, հայատեաց, զանգուածային բարբարոսութիւնների վերաբերեալ: Իսկ դրանք այնքան ցայտուն եւ ակնյայտ են, որ չի զգացւում լրացուցիչ ապացոյցների կարիք: Այսպէս: 1988թ. փետրուարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիների արիւնալի բարբարոսութիւններին զոհ են գնացել բացառապէս ազգութեամբ հայ 100-ից աւելի խաղաղ քաղաքացիներ: Նրանց գերակշիռ մասը խոշտանգուել ապա եւ ուղղակի ողջակիզուել է արեան ծարաւի աբոխի աչքի առջեւ: Աւելի քան 18 հազար խաղաղ հայեր ենթարկուել են դաժան ծեծի եւ կտտանքների, որից յետոյ վտարուել են իրենց տներից եւ զրկուել ունեցուածքից: Իսկ զոհի ընտրութեան միակ չափանիշը եղել է տուեալ անձի ազգային պատկանելիութիւնը: Հանգամանք, որը բազմիցս խոստովանել են հէնց իրենք` Ադրբեջանի անցեալ եւ ներկայ իշխանաւորները: Մենք համոզուած ենք, եւ դրա համար առկայ են բոլոր հիմքերը, որ 1988թ. փետրուարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից իրականացուած արիւնալի ոճրագործութիւնները հետապնդել են մէկ նպատակ` ի սպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում: Հետեւապէս, ելնելով Մակ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի ,,Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի ենթարկելու մասին,, կոնուենցիայից, մենք` Հայաստանում հաւատարմագրուած դեսպանատների եւ միջազգային կառոյցների միջոցով, դիմում եւ յորդորում ենք առաջադէմ երկրների Կառավարութիւններին եւ աշխարհի բելոր ազնիւ մարդկանց` 1988թ. փետրուարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանութիւնների սանձազերծած բռնութիւնները որակել եւ միջազգայնօրէն ճանաչել որպէս ցեղասպանութիւն: Յայտարարութեանը միացել են հետեւեալ կազմակերպութիւնները. 1. Հայ փախստականների «Ահազանգ» հ/կ նախագահ Գրիշա Օգանեղով 2. «Ժողովրդավարութիւն եւ Աշխատանք» կուսակցութեան նախագահ Սպարտակ Մելիքեան 3. «Արդմանայ երկիր» հ/կ նախագան Ալեքսանդր Տէրեան 4. «Ղարաբաղ» բռնագաղթուածների եւ զոհուած ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հ/կ նախագահ Սիրվարդ Գալստեան 5. «Զանգեզուր» զոհուած ազատամարտիկների հ/կ նախագահ Արամ Մելքումեան 6. «Ընդդէմ իրաւական կ'ամայականութեան» հ/կ նախագահ Միքայէլ Արամեան 7. «երեւանի զոհուած եւ հաշմանդամ ազատամարտիկների սոցիալապէս անապահով ընտանիքներէ հ/կ նախագահ Ալբինա Առաքէլեան 8. «Ագրարիի,, փախստական-ֆերմերների միութիւն» բարեգործական հ/կ նախագահ Նելի Ղուկասեան 9. «երջանիկէ մանկական-բարեգործական հ/կ նախագահ Իննա Ակոպովայ 10. «Պոտենցիալ» փախստական-մտաւորականների միութիւն,, բարեգործական հ/կ նախագահ Կ'արինէ Ասատուրեան 11.«Քարաւան – 88» , բարեգործական հ/կ նախագահ Զոյա Ջուլհակեան 12. «Վիրահայերի միասնութիւն» հ/կ նախագահ Տաճատ Վարդապետեան 13. «Համայնք եւ իրաւունք» հ/կ նախագահ Սամուէլ Մկրտչեանէ:
  -   Մամլո հաղորդագրություն