ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Դամթիւ Դեսալէին


ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Դամթիւ Դեսալէին

  • 01-03-2012 14:18:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը մարտի 1-ին ընդունել է Միաւորուած ազգերի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Դամթիւ Դեսալէին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապաստանի եւ փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր եւ ընդգծել են փախստականների իրաւունքների պաշտպանութեան եւ սոցիալական պաշտպանուածութեան կարեւորութիւնը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդգծել է հասարակութեան տնտեսական, սոցիալական եւ մշակութային կեանքում փախստականների ինտէգրման խթանման անհրաժեշտութիւնը: Դամթիւ Դեսալեն ներկայացրել է Մակ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակի գործունէութեան ուղղութիւնները: Հանդիպման ընթացքում քննարկուել է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
  -   Մամլո հաղորդագրություն