ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Դամթյու Դեսալեին


ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Դամթյու Դեսալեին

  • 01-03-2012 14:18:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 1-ին ընդունել է Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապաստանի եւ փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր եւ ընդգծել են փախստականների իրավունքների պաշտպանության եւ սոցիալական պաշտպանվածության կարեւորությունը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է հասարակության տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքում փախստականների ինտեգրման խթանման անհրաժեշտությունը: Դամթյու Դեսալեն ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործունեության ուղղությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play