Նաիրա Զոհրաբեան. «ԲՀԿ համամասնական ցուցակը կազմուելու է բացառապէս հիմքում ունենալով մէկ սկզբունք` արդարութեան սկզբունքը"


Նաիրա Զոհրաբեան. «ԲՀԿ համամասնական ցուցակը կազմուելու է բացառապէս հիմքում ունենալով մէկ սկզբունք` արդարութեան սկզբունքը"

  • 02-03-2012 18:20:47   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի մայիսի 6-ին կայանալիք ընտրութիւններում "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեանն արդէն իսկ սատարելու որոշում էն կայացրել "Համերաշխութիւն" եւ Միաւորուած աշխատանքային կուսակցութիւնները (ՄԱԿ): Գուրգէն Արսէնեանի ղեկավարած Մակ-ը օրերս կայացած համագումարում նաեւ որոշել է Բհկ-ի հետ միասնական ցուցակով հանդէս գալ, ուստի Մակ-ի ներկայացուցիչները կընդգրկուէն ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: «Գուրգէն Արսէնեանն ունի քաղաքական լուրջ փորձ, եւ մենք ուրախ ենք, որ նման մարդիկ միանում էն մեզ",- մարտի 2-ի ճեպազրոյցում յայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, "Բարգաւաճ Հայաստան" խմբակցութեան անդամ Սամուէլ Բալասանեանը` յաւելելով, որ, ի հարկէ, կան այլ առաջարկներ եւս: Նշուեց, որ դրանք իրողութիւն դառնալու դէպքում, բնականաբար, կհրապարակուէն: "Դրանք էլ թող լինէն անակնկալներ",- իր հերթին յաւելեց խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբեանը: Ս.Բալասանեանը յայտնեց նաեւ, որ կուսակցութեան համամասնական ցուցակը դեռեւս յստակեցուած չէ: "Վստահ եղէք, որ ԲՀԿ համամասնական ցուցակը կազմուելու է բացառապէս հիմքում ունենալով մէկ սկզբունք` արդարութեան սկզբունքը",- յայտարարեց Ն.Զոհրաբեանը: Ն.Զոհրաբեանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրէսի առաջնորդ Լեւոն Տէր-պետրոսեանի նախօրէի հանրահաւաքում արած յայտարարութեանը, նշեց. «Էս միանշանակ համաձայն եմ Հանրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ, որ Վարդան Օսկանեանի մուտքը ԲՀԿ բացարձակապէս պայմանուորուած չէ ինչ-որ մարդկանց ստուերներով, ինչպէս յամառօրէն շրջանառում է մամուլըէ: Նախկին լրագրող պատգամաւորը յաւելեց նաեւ. "Ոչ միայն Վարդան Օսկանեանի դէպքում, այլեւ ընդհանրապէս խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին երբեւէ "Բարգաւաճ Հայաստան"-ի թիկունքում որեւէ ստուերներ եւ որեւէ մարդկանց չփնտրել":
  -   Քաղաքական