Սերժ Սարգսեան. «Իր պատմական աւանդի ուժով Վուդրո Վիլսոնը յորդորում է ամրապնդել միջազգային օրինականութիւնը»<br />


Սերժ Սարգսեան. «Իր պատմական աւանդի ուժով Վուդրո Վիլսոնը յորդորում է ամրապնդել միջազգային օրինականութիւնը»

  • 23-11-2010 16:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վուդրո Վիլսոնի իրաւարար վճռի 90-ամեակին նուիրուած գիտաժողովում ողջոյնի խօսքով հանդէս է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Նա, մասավորապես, ասել է. «Ուղիղ 90 տարի առաջ` 1920 թուականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերեալ կայացրեց Իրաւարար վճիռ: Քսաներորդ դարի պատմութեան մէջ դա մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն էր, որով պէտք է վերականգնվեր պատմական արդարութիւնը եւ վերացուէին հայ ժողովրդի դէմ Օսմանեան կայսրութիւնում իրագործուած ցեղասպանութեան հետեւանքները: Այդ վճռով միջազգայնօրէն ճանաչւում եւ ամրագրւում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պէտք է կերտեր իր պետականութիւնը: Օրինադավությունը եւ բիրտ ուժը խոչընդոտեցին Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վիլսոնի Իրաւարար վճիռը կեանքի կոչելու հնարաւորութիւնը: Այդուհանդերձ, դրա նշանակութիւնը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսեալ հայրենիքի իղձը ստացաւ կենարար եւ իրաւական ուժ: Առաջին աշխարհամարտի աւարտին փլուզվեցին կայսրություններ եւ Եւրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետութիւնները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարաւորութիւն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մէկը եւ օգտվի եւրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարաւորութիւններից: Նա գիտէր, թէ ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատւութիւնը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները: Անգամ այսօր, իր պատմական աւանդի ուժով, Վուդրո Վիլսոնը յորդորում է ամրապնդել միջազգային օրինականութիւնը, կանխել ցեղասպանությունները եւ միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողութիւնը խափանելու ուղղութեամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը յիշում է ու միշտ կյիշի որպէս արդարութեան ջատագովի եւ իսկական բարեկամի: Պատմական այդ եզրույթի գիտական ուսումնասիրութիւնն ու վերլուծությունն ունեն կարեւոր նշանակութիւն»:
  -   Քաղաքական