ԻՆՏԵՐՆԵՏ-ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՏԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ


ԻՆՏԵՐՆԵՏ-ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԵՏԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

  • 22-11-2010 18:06:56   | Հայաստան  |  Յօդուածներ
Գագիկ Յարութիւնեան Գ.Յարութիւնեան` "նորավանք" գիտակրթական հիմնադրամի տնօրէն Զեկոյց` կարդացուած ,քաղաքակրթութիւնների երկխօսութիւնէ համաշխարհային հասարակական համաժողովում, Հռոդոսեան համաժողով, VIII ամենամեայ նստաշրջան, 2010թ. հոկտեմբերի 7-11, Հռոդոս (Յունաստան): Սկզբնապէս պրոֆէսիոնալների հաղորդակցման համար ստեղծուած Ինտերնետն ընդամէնը մի քանի տասնամեակում (իսկ որոշ այլ չափանիշների հաշուարկով` ոչ լրիւ քսան տարում) հասանելի դարձաւ միլիարդաւոր մարդկանց, իսկ նրա ներսում սկսեցին ստեղծուել տարբեր գործառնական ծանրաբեռնուածութիւն ունեցող սոցիալական կ'առոյցնէր: Այս ամէնը պերմանենտ տեղեկատուական յեղափոխութեան հերթական պտոյտն է` այդ բարդ հասկացութիւնից բխող դրական եւ բացասական բոլոր հետեւանքներով: Յարկ է նաեւ փաստել, որ Ինտերնետը, յատկապէս ներառուած սոցցանցերով ու բլոգոսֆէրայով, արդէն պասիւ տեղեկատուական-հաղորդակցային, սոցիալ-հոգեբանական եւ բիզնես-սերուիսային երեւոյթ չէ: Այն աւելի եւ աւելի է դուրս գալիս մեր համակարգիչների մոնիտորների սահմաններից եւ դառնում իրական, խիստ կարեւոր հասարակական եւ ռազմաքաղաքական գործօն: Մենք այն կարծիքին ենք, որ համաշխարհային սարդոստայնը դարձել է մեզ շրջապատող միջավայրի բաղկացուցիչ մասը, եւ դրա համար Ինտերնետում այս կամ այն երեւոյթին միանշանակ գնահատականներ տալն այնքան էլ կոռեկտ չէ: Իսկ հետազօտողների առաքելութիւնն է ընդլայնել իրենց եւ հանրութեան պատկերացումներն այդ երեւոյթի մասին եւ փորձել հասկանալ նրա դինամիկայի մեխանիզմը: Դա որոշակիօրէն թոյլ կը տայ, հասարակութեան շահերի տեսակէտից, աջակցել ցանկալի միտումներին կամ էլ դիմակայել ոչ այնքան ցանկալիներին: Այս յօդուածում մենք կը փորձենք ներկայացնել Ինտերնետը (սոցցանցային հանրոյթի եւ բլոգոսֆէրայի հետ միասին) որպէս ժողովրդավարութեան նոր, վիրտուալ, բայց գործուն ձեւ, որը սոցիալական առումով կոնֆլիկտի մէջ է մտնում արդի ժողովրդավարութեան իրողութիւնների հետ եւ որը միանգամայն դիպուկ բնորոշւում է ,պոստդեմոկրատիաէ տերմինով: Միեւնոյն ժամանակ, մենք կը դիտարկենք նաեւ Ինտերնետի եւ սոցցանցերի դերը տեղեկատուական անվտանգութեան համատեքստում, քանի որ այդ համալիրն արդի տեղեկատուական ցանցակենտրոն պատերազմների եւ ընդհանրապէս աշխարհաքաղաքական դիմակայութեան բաւական հզօր զէնք է հանդիսանում: Սոցիալական ցանցերն Ինտերնետում. Յայտնի է, որ սոցցանցերն ու բլոգները Ինտերնետի առաւել բուռն զարգացող հատուածն էն: Ըստ որոշ գնահատականների` այսօր Ինտերնետի լսարանի աւելի քան 70%-ն այցելում է այդ կ'առոյցնէր: Ժամանակը, որ 2009թ. Ինտերնետի այցելուներն անցկացրել էն սոցիալական ցանցերում, Nielsen ընկերութեան տուեալների համաձայն, 2008թ. համեմատ աւելացել է 82%-ով: Սոցիալական ցանցեր այցելութիւնների թուի աճը տպաւորում է. 2007թ.` 210 մլն, 2008թ.` 242 մլն, իսկ 2009թ. դեկտեմբերին սոցցանցեր է այցելել աւելի քան 307 մլն այցելու: Facebook-ը նախկինի պէս սոցցանցերի մէջ համաշխարհային առաջատարն է մնում. նրա լսարանը 2009թ. դեկտեմբերին գերազանցել է 206 մլն մարդը (սոցցանցերից բոլոր օգտուողների 67%-ը): Բայց արդէն 2010թ. այդ թիւն աճել է, ինչպէս հետեւում է Նկ. 1-ից, մինչեւ 520 մլն-ի, ընդ որում` 50 մլն-ի աւելացում է դիտուել ս.թ. ամռան 3 ամիսների ընթացքում1, իսկ ընկերութեան կապիտալացումն աճել է մէկ երրորդով (կազմել է մօտ մլրդ) եւ դրանով իսկ առաջ անցել Google-ից: Այս նոր ձեւերի` սոցցանցերի եւ բլոգոսֆէրայի ի յայտ գալն Ինտերնետը տեղեկատուական ծառայութիւններ ստանալու օգտակար, բայց պասիւ գործիքից վերածել է ինտերակտիւ տեղեկատուական սոցիալական միջավայրի, որը ոչ միայն յանգեցնում է տեղայնացման եւ մեկուսացման իրական կեանքից (շատ հետազօտողներ նշում էն ցանցային լսարանի որոշակի հատուածի ,կտրուելն իրականութիւնիցէ), այլեւ շրջակայ, իրական միջավայրի հետ փոխգործակցութեան մէջ մտնելու (յաճախ` բաւական բուռն) միտում ունի: Այս համատեքստում հետաքրքիր է, թէ ինչպիսին է այդ միջավայրը ներկայումս: Ժողովրդավարութիւններ. իրական եւ վիրտուալ. Անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչն իր վերջերս լոյս տեսած ,պոստդեմոկրատիաէ գրքում ներկայ դարաշրջանը, կարծես պոստմոդեռնի հետ համադրելով, սահմանում է որպէս ,պոստդեմոկրատականէ [1]: Նման համակարգում քաղաքական գործիչները պարփակուած էն իրենց սեփական միջավայրում եւ հասարակութեան հետ կապը պահպանում էն մանիպուլեատիւ տեխնոլոգիաներով յագեցած PR-ի միջոցով: Ընդ որում, պահպանւում է ձեւական ժողովրդավարական ատրիբուտիկան. ընտրութիւններ, իշխանութեան բաժանումը ճիւղերի եւ այլն, սակայն պոստդեմոկրատական հասարակութիւնում, ինչպէս մինչժողովրդավարական ժամանակներում, բոլոր գործերը տնօրինում է քաղաքական եւ ֆինանսական էլիտայի սիմբիոզը, ընդ որում` գերիշխողը վերջին բաղադրիչն է: Բնութագրական է, որ որոշ մեկնաբաններ նման կացութաձեւն անուանում էն ,նէոտոտալիտարիզմէ: Ժողովրդավարութեան դասական սահմանումներին ներկայ ժողովրդավարական հասարակութիւնների ադեկուատութեան վերաբերեալ թերահաւատութիւնն առաջացել է բազմաթիւ հետազօտողների մօտ (մենք, օրինակ, երբեմն օգտուել ենք քվազիդեմոկրատիայ տերմինից): Բայց Քրաուչը, թերեւս, ոչ միայն ամենասրամիտ տերմինն է գտել, այլեւ գիտական հիմնաւորում է տուել այդ ամէնին: Մասնաւորապէս, նա կարծում է, որ ժողովրդավարութեան մասին արդի պատկերացումները ենթադրում էն ,կառավարութեան սահմանափակ հնարաւորութիւններ անսահմանափակ տնտեսութիւնումէ եւ ժողովրդավարական բաղադրիչը յանգեցնում էն ընտրութիւնների անցկացմանը, որոնք, ի դէպ, այդպէս կարելի է անուանել միայն մեծ վերապահութեամբu1417 . Այս պայմաններում, համաձայն Քրաուչի, ,կառավարութիւնը դառնում է մի տեսակ ինստիտուցիոնալ ապուշէ, որին մշտապէս մեղադրում էն արդիւնաւէտ քաղաքականութիւն իրականացնելու անհնարինութեան մէջ` այդ հնարաւորութիւնը վերագրելով միայն ,մասնաւոր բիզնեսինէ: Նշենք, որ նման իրավիճակն, ըստ էութեան, բովանդակային առումով հաւասարեցնում է արդի մեկնաբանմամբ այսպէս կոչուած ,զարգացածէ ժողովրդավարական երկրները նրանց հետ, որոնցում ժողովրդավարական ինստիտուտները դեռեւս երկար պատմութիւն չունէն: Վիրտուալ աշխարհում, ի տարբերութիւն պոստդեմոկրատական իրողութիւնների, չկան կառավարման յստակ արտայայտուած հիերարխիկ կ'առոյցնէր, կարծես թէ իշխում էն դասական, պրոտոդեմոկրատական բարքերը (բայց դա` ընդամէնը որոշակի չափով, մենք դրան դեռ կը վերադառնանք), այնպիսիք, որոնք, հնարաւոր է, եղել էն անտիկ Աթէնքում: Միեւնոյն ժամանակ ,վիրտուալ ժողովրդավարական հասարակութեան քաղաքացիներըէ, իրենց բոլոր յայտնի եւ ոչ այնքան յայտնի առանձնայատկութիւններով հանդերձ, իրական աշխարհի ածանցեալներն էն, ուստի վիրտուալ եւ իրական հասարակութիւնների միջեւ որոշակի փոխգործակցութիւնը եւ նոյնիսկ կոնֆլիկտն անխուսափելի էն: Դա յատկապէս բնորոշ է այն ցանցային կառոյցներին, որոնք ձեւաւորւում էն գաղափարական նախասիրութիւններից ելնելով: Որքան մեզ յայտնի է, այդօրինակ առաջին կոնֆլիկտը` մեղադրական վճռի կայացմամբ, Ռուսաստանում (բլոգում ոստիկանութեան մասին արտայայտուելու համար) տեղի է ունեցել 2008թ., բայց ներկայումս նման կոնֆլիկտները գրեթէ առօրէական էն դարձել [2]: Հաւանաբար, իմաստ չունի խորանալ բոլորին յայտնի ,խիմկիի գործիէ (Մոսկուայում) կամ Пожар_ру սոցցանցի միջոցով Ռուսաստանում հրդեհների վերացմանն իրապէս մասնակցելու մանրամասների մէջ: Նման մի երեւոյթ է տեղի ունեցել նաեւ Երեւանում, երբ ճարտարապետական արժէք ներկայացնող կինոթատրոնի քանդման, իսկ այնուհետեւ նաեւ կրթութեան բարեփոխման մասին օրէնքի դէմ բլոգոսֆէրայում բազմաթիւ ստորագրութիւններ հաւաքուեցին` ,գործըէ Facebook–ին փոխանցելով, ինչն էլ հարկադրեց իշխանութիւններին փոխել կամ էլ խմբագրել իրենց նախնական որոշումները: Իրական աշխարհում բողոքի գործողութիւնների համար ,վիրտուալ քաղաքացիներիէ համախմբման եւ ,նիւթականացմանէ (այս կամ այն յաջողութեամբ) օրինակները բազմաթիւ էն, ընդ որում` յատուկ նշենք, որ այս յօդուածում մենք չենք դիտարկում ,էկոլոգիականէ ահաբեկչութեան դրսեւորումները: Հայաստանի վերաբերեալ մեր սոցիոլոգիական գնահատականները ցոյց էն տալիս, որ այս առումով առաւել արդիւնաւէտ եւ կառուցողական էն շրջակայ միջավայրի եւ մշակութային յուշարձանների պահպանութեամբ զբաղուող կազմակերպութիւնները, ինչը, որպէս կանոն, շատ բարեացակամօրէն է ընկալւում ,իրական հասարակութեանէ կողմից: Այս համատեքստում ցանցային հանրոյթների գործողութիւնները կարելի է ներկայացնել որպէս ,պոստդեմոկրատիայիէ պայմաններում ժողովրդավարութեան պակասը կոմպենսացնելու մի իւրայատուկ մեխանիզմ: Սոցցանցերի նման գործողութիւնները փաստօրէն ամրապնդում էն ժողովրդավարական խարխլուած ինստիտուտները: Կարող է տարօրինակ թուալ, բայց իշխանութիւնների դէմ հանդէս գալով` սոցցանցերը ,պոստդեմոկրատական պայմաններումէ որոշ իմաստով ամրապնդում էն ,ազգային պետութեանէ ինստիտուտները վերազգային կապիտալի հանդէպ յարաբերութիւններում (եթէ, ի հարկէ, իշխանութիւններն ունէն դրա ցանկութիւնն ու կամքը): Միեւնոյն ժամանակ, վիրտուալ հանրոյթները զբաղւում էն ոչ միայն մշակոյթի եւ էկոլոգիայի հարցերով: Բոլորովին վերջերս ինչպէս իրական, այնպէս էլ վիրտուալ հանրոյթները վրդովուել էին WikiLeaks ռեսուրսի իսլանդական ,տեղեկատուական օֆշորումէ տեղ գտած ակցիայից. վերջինիս կայքում ներկայացուած էր Պենտագոնի աւելի քան 75 հազար գաղտնի փաստաթուղթ Աֆղանստանում ռազմական կ'ամպանիայի ընթացքի մասին: Յայտնի է, որ դրանից յետոյ սկսուեցին հետապնդումները. տարբեր երկրներում, ԱՄՆ ռազմական գերատեսչութեան առանձնապէս այնքան էլ չքօղարկուող փոխանցմամբ եւ աւելի շուտ` արհեստական մեղադրանքներով, ձերբակալութիւններ իրականացուեցին, հարցաքննութեան կանչուեցին WikiLeaks–ի աշխատակիցնէր: Նշենք, որ հազիւ թէ Վիետնամում պատերազմի դէմ շարժումը ժամանակին կարողանար զանգուածային նման լսարան համախմբել եւ ամերիկեան կառավարութեան դէմ ուղղուած հակապատերազմական այնքան փաստարկներ հաւաքել, որքան դա կարողացաւ անել WikiLeaks–ը: Յայտնի է նաեւ, որ, չնայած Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմները (վերջինը շարունակւում է` չնայած յայտարարւում է, թէ այն աւարտուել է) ,ժողովրդականութիւնէ չէն վայելում, իրական աշխարհն ընդհանուր առմամբ բաւական պասիւ է արձագանքում այդ գործընթացներին: Պատճառները շատ էն, բայց դրանց մեծ մասն այդ նոյն` հասարակութեան հմուտ մանիպուլացմամբ օժտուած ,պոստդեմոկրատիայիէ հարթութիւնում է (Զլմ-ի, իշխանութեան եւ օլիգարխաթի ներկայ սիմբիոզի պայմաններում հնարաւոր գլոբալ-համընդհանուր քարոզչութիւն, խոշոր դրամական փոխհատուցումներ զոհուած զինծառայողների ընտանիքներին եւ այլն) [3]: Միեւնոյն ժամանակ, եւ դա կարող է փոքր-ինչ տարօրինակ հնչել, աւելի շուտ հէնց արդի ԶԼՄ (այդ թւում եւ վիրտուալ) բաւական մեծ մասի մանիպուլեատիւ բնոյթն է, որ թոյլ է տալիս u1400 .րոշ վերլուծաբանների առաջ քաշել այն վարկածը, թէ WikiLeaks–ի քայլերը ծաւալուն եւ լաւ պլանաւորուած տեղեկատուական գործողութեան մասն էն կազմում: Դրանով իսկ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, ելնելով ներկայ իշխանութիւնների տեսանկիւնից, ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ ազային շահերին, որն այսօր փորձում է ազատուել Ջ.Բուշի վարչակազմի նէոկոնսերվատիւ ժառանգութեան գոնէ մի մասից: Մինչդեռ, հարցի այսօրինակ առաջադրումը հրատապ է դարձնում սոցցանցերի եւ բլոգոսֆէրայի եման տեղեկատուական պատերազմների եւ տեղեկատուական անվտանգութեան տերմիններով: Ցանցային կառոյցները եւ ցանցակենտրոն պատերազմները տեղեկատուական անվտանգութեան հիմնախնդիրների համատեքստում. Յատուկ մեկնաբանութիւններ չի պահանջում այն փաստը, որ անցեալ դարի իննսունական թուականների սկզբին տեղեկատուական պատերազմների (ՏՊ) եւ տեղեկատուական գործողութիւնների (ՏԳ) հայեցակարգային հիմքերի ձեւաւորումը համընկաւ, աւելի շուտ` պայմանաւորուեց հէնց Ինտերնետի ի յայտ գալով: ՏՊ եւ ՏԳ տեսութիւնը եւ պրակտիկան, ինչպէս եւ Ինտերնետն ընդհանրապէս, միանգամայն դինամիկ էն զարգանում: Անցեալ դարի 90-ական թթ. RAND–ի փորձագէտները մշակեցին ,տեղեկատուական պատերազմներիէ (ՏՊ) եւ ,ցանցակենտրոն պատերազմներիէ (ՑՊ) հայեցակարգերը [4]: ,ցանցէ հասկացութիւնը ենթադրում է հրաժարում ,կենտրոն-ծայրամասէ հիերարխիկ կառավարման մեթոդից եւ յստակ կառուցուածք չունեցող, այսինքն` ոչ կ'առուցուածքային համակարգի ձեւաւորում, որը ենթարկւում է ինքնազարգացման եւ ոչգծային գործընթացների տրամաբանութեանը: Նման համակարգում ,կենտրոնըէ ձեւականօրէն բացակայում է, բայց համակարգ մտնող օղակներից իւրաքանչիւրը կարող է ստանձնել ղեկավարող ,կենտրոնիէ գործառոյթները: ՏՊ հայեցակարգերի հիմքում ընկած էն այն պատկերացումները, որոնց համաձայն` պետութեան հզօրութիւնն առաջին հերթին կախուած է տեղեկացուած լինելու, տեղեկատուութիւն ստանալու եւ դրան ադեկուատ արձագանքելու հնարաւորութիւնից: ՏՊ նպատակն է` ,համոզել կամ հարկադրել թիրախային լսարանին ընդունել սեփական ազգային շահերն առաջ տանելուն նպաստող որոշումներէ, իսկ ՏՑՊ խնդիրը որոշ վերլուծաբաններ մեկնաբանում էն որպէս ,պայմանական բարեկամի կամ մրցակցի հանրութիւնում իր մշակութային կոդի պատուաստումէ: Նշենք, սակայն, որ Տցպ-ն գործիք է, որից կարող էն օգտուել ամենեւին էլ ոչ բոլորը, քանի որ դրա արդիւնաւէտ կիրառման համար ենթադրւում է. բարձր մտաւոր ռեսուրսներ եւ գաղափարախօսական գայթակղող միջավայր ունեցող համակարգի առկայութիւն, որի բաղադրիչները կարող էն լիարժէք տեղեկացուել, ինչպէս նաեւ արագ եւ ադեկուատ արձագանքել ստացուած տեղեկատուութեանը, ռազմական իրադրութեան գիտակցում (այս հասկացութեան լայն մեկնաբանմամբ եւ նկատի չունենալով զուտ u1404 .ազմական իրադրութիւնը) եւ աշխատանքի ու գործողութիւնների համապատասխան մոբիլիզացիոն ոճ [5]: Նոր հայեցակարգերը գրաւեցին քաղաքական եւ ռազմական ստրատեգների ուշադրութիւնը: Շատ շուտով Տպ-ն եւ Տցպ-ն դարձան ԱՄՆ եւ առաջատար այլ պետութիւնների արտաքին եւ ռազմական արդի քաղաքականութիւնների անկիւնաքարային տարրերը: Այս առումով դժուար չէ նկատել, որ վիրտուալ սոցիալական ցանցերն իրենց շատ դրսեւորումներում կարող էն գործիք ծառայել ՏՊ եւ ՏՑՊ վարելու համար: Դա դրսեւորւում է խաղաղ ժամանակ, երբ վիրտուալ սոցցանցերն իրականացնում էն, օրինակ, ,գունաւոր յեղափոխութիւններիէ տեղեկատուական-կազմակերպական ապահովում (ինչպէս վերջերս տեղի ունեցաւ Իրանում): Սոցցանցերն ակտիւ դեր էն խաղում նաեւ մարտական գործողութիւնների ժամանակ. օրինակ, իսրայէլա-պաղեստինեան կամ էլ հայ-ադրբեջանական ռազմական դիմակայութեան ընթացքում: Այսպիսով, սոցցանցերը ՏՊ գործիքներ էն, եւ դրանց քննարկման համար տեղին է տեղեկատուական անվտանգութեան (ՏԱ) ոլորտի տերմինաբանութիւնը, որտեղ առանձնացւում էն տեխնիկական եւ բովանդակային մասերը: ՏԱ տեխնիկական մասի գերակայ խնդիրն է համարւում այսպէս կոչուած ,կրիտիկական ենթակառուցուածքներիէ` կառավարման, էներգա- եւ ջրամատակարարման, հաղորդակցային-տեղեկատուական, ֆինանսական եւ այլ համակարգերի անվտանգութեան ապահովումը: Կարծում ենք` այս ցանկում յարկ է ներառել նաեւ սոցցանցերը: Մասնաւորապէս, Ponemon Institute-ի տուեալների համաձայն` սոցիալական վեբ-կայքերի այցելուների շրջանում անցկացուած հարցախոյզի մասնակիցների մօտ 65%-ը չի օգտւում անվտանգութիւնն ու մասնաւորութիւնն ապահովող կարգաւորիչներից, 90%-ը ցանցում գրանցւում է` չբարեհաճելով ծանօթանալ նրա անվտանգութեան քաղաքականութեանը, իսկ 40%-ը գրանցուելիս նշում է սեփական հասցէն եւ խախտում է գաղտնաբառի գաղտնիութիւնը: Բնականաբար, նման իրավիճակում կրիմինալը սոցցանցերում բարգաւաճում է, ինչպէս Չիկագոյում, գանգստերների համար լաւագոյն ժամանակներում: Նշենք նաեւ, որ սոցցանցերի տուեալների շտեմարանները հետաքրքրութիւն էն ներկայացնում ոչ միայն քրէական կառոյցների, այլեւ իրենց մի փոքր յարգող յատուկ ծառայութիւնների համար: Աւելորդ է խօսել նաեւ այն մասին, որ միանգամայն խնդրահարոյց է մնում ցանցի ադմինիստրատորը, որն աստիճանաբար ձեռք է բերում օրուելեան ,մեծ եղբօրէ կարգավիճակ: Շատ աւելի բարդ է, մեր կարծիքով, բովանդակային մասի ապահովումը, որտեղ ՏԱ մակարդակը հիմնականում որոշւում է հասարակութեան` իր հիմնարար արժէքները պաշտպանելու կարողութեամբ: Դա յատկապէս կարեւոր է ՑՊ` ,պայմանական բարեկամի կամ մրցակցի հանրութիւնում իր մշակութային կոդը պատուաստելուէ սկզբունքի համատեքստում: Որպէս պաշտպանութեան մեթոդիկա, ՏԱ տեխնիկական մասում ընդունուած սահմանումների նմանութեամբ, մեր կարծիքով` հարկաւոր է սահմանել նաեւ բովանդակային (կոնտենտ) ոչ միշտ ակնյայտ ,կրիտիկական ենթակառուցուածքներըէ: Գործնականում դա նշանակում է, որ ազգային արժէքների համակարգից պէտք է ընտրուէն եւ յատուկ ուշադրութեան ու պաշտպանութեան առարկայ դառնան այն թեզիսները, որոնց աղաւաղումը կարող է յանգեցնել ազգային բարոյալքման եւ դեգրադացիայի: Հնարաւոր սցենարներ եւ մեկնաբանութիւններ. Վերջին ժամանակներս ի յայտ էն եկել Ինտերնետի զարգացման վերաբերեալ բազմաթիւ կանխատեսումներ, եւ դա վերաբերում է ինչպէս տեխնիկական, այնպէս էլ սոցիալական ոլորտին: Մասնաւորապէս, Cisco-ի եւ Monitor Group-ի փորձագէտները կարծում էն, որ առաջիկայ 15 տարիներին ինտերնետ-լսարանը կ'աւելանայ հիմնականում զարգացող երկրների բնակիչների հաշուին, իսկ Ինտերնետի սահմանները կվերանան2: Այս պարագայում Ինտերնետ այցելուները ողջ աշխարհում կը կարողանան ցանց մտնել մատչելի բազմաթիւ սարքերից, իսկ Ինտերնետը կը դառնայ ծառայութիւնների մատուցման կենտրոն: Միեւնոյն ժամանակ, Ինտերնետին սպասւում է վերածուել վտանգաւոր ցանցի` կիբերգրոհների աճող քանակութեան պատճառով եւ, որպէս հետեւանք, կարող էն ի յայտ գալ Ինտերնետի անվտանգ անալոգներ, որոնց հասանելիութիւնն էժան չի լինի: Այս առումով հետաքրքիր է, որ Ամն-ում չէն բացառում կիբերգրոհներին ի պատասխան ռազմական հարուածի հնարաւորութիւնը3, այսինքն` գործողութիւններն Ինտերնետում կարող էն casus belli ծառայել, իսկ ծագած պատերազմները կարող էն, ըստ էութեան, յանգեցնել ինչպէս իրական, այնպէս էլ վիրտուալ աշխարհների համընդհանուր կործանման: Շուէդ հետազօտողների կանխատեսումներով` ինտերնետ-ցանցերի զարգացումն արդիւնքում կը յանգեցնի ինտելեկտուալ net էլիտայի ձեւաւորման, որն էլ հէնց կը կառավարի իրական գլոբալացուած հասարակութիւնը [6]: Այն-ինչ, արդի սոցցանցերի ինտելեկտուալ մակարդակը միշտ չէ, որ լաւատեսութեան հիմք է տալիս, եւ դա վերաբերում է ոչ միայն տարբեր տեսակի խաղերով համատարած տարուածութեանը, ինչը յանգեցնում է net հանրութեան ինքնատիպ մանկամտութեան [տէ՛ս, օրինակ, 7]: Easy music արտայայտութիւնից յետոյ կարելի է շրջանառութեան մէջ մտցնել easy information տերմինը, որը միեւնոյն ժամանակ փոխանցւում է խիստ պարզունակացուած, ,գլոբալացուածէ լեզուով4: Այդ հեշտ տեղեկատուութեանը բնորոշ է որոշակի սիներգիզմ, քանի որ այն, ի տարբերութիւն պրոֆէսիոնալ` բարդ տեղեկատուութեան, օժտուած է որոշակի գերհոսունութեամբ5 եւ հեշտութեամբ ռեզոնանսի մէջ է մտնում իր նմանների հետ, ճիւղաւորւում է, իսկ արդիւնքում ստանում ենք սիներգետիկ, բայց յաճախ անմխիթար էֆեկտ: Որոշ եզրակացութիւններ. Կարելի է փաստել, որ այսօր տեղի է ունենում ինտենսիւ փոխգործակցութիւն իրական եւ տեղեկատուական-վիրտուալ աշխարհների միջեւ: Դրանց միջեւ սահմանը դառնում է պայմանական, իսկ ,վիրտուալէ հասկացութիւնը կորցնում է նախնական իմաստը: Դրան առանձնապէս նպաստում է սոցցանցերի եւ բլոգոսֆէրայի բուռն զարգացումն Ինտերնետում, ինչը պարունակում է ինչպէս մեծ հնարաւորութիւններ, այնպէս էլ լուրջ ռիսկեր, որոնցից նշենք հետեւեալները. 1. Սոցիալական ցանցերը եւ բլոգոսֆէրան Ինտերնետում կարող էն առնուազն արգելակել ապադեմոկրատացման գործընթացները, որոնք այնքան բնորոշ էն արդի պոստդեմոկրատական հասարակութիւններին: Որոշակի դէպքերում, պետական եւ գլոբալ մակարդակներում վերազգային կապիտալի գերիշխանութեան միտման համատեքստում, նման կառոյցների գործողութիւնները կարող էն ուղղուել ,ազգային պետութեանէ եւ հասարակութեան քաղաքակրթական արժէքների պաշտպանութեանը: Այսպիսով, զարգացման որոշակի սցենարների դէպքում ինտերնետ-կառոյցները կարող էն դառնալ գլոբալ ժողովրդավարական ինստիտուտներ: 2. Սոցիալական ցանցերը եւ բլոգոսֆէրան Ինտերնետում գործիք էն հանդիսանում տեղեկատուական-ցանցակենտրոն պատերազմներ վարելու համար, այսինքն` յայտնի հանգամանքներում այդ կառոյցները որոշ իմաստով զանգուածային ոչնչացման զէնք էն հանդիսանում, որոնց տիրապետելը մեծացնում է էքսպանսիոնիստական քաղաքականութիւն վարելու գայթակղութիւնը: Այս համատեքստում ակնյայտ է, որ ինտերնետ-կառոյցները եւ դրանց գործողութիւնները յարկ է ուսումնասիրել եւ գնահատել նաեւ տեղեկատուական անվտանգութեան տերմիններով` տեխնիկական եւ բովանդակային մասերի կրիտիկական ենթակառուցուածքների որոշման եւ պաշտպանութեան մեթոդիկաների օգտագործմամբ: 1 http://www.facebakers.com/countries-with-facebook/ 2 http://lenta.ru/news/2010/08/26/future/. 3 Зарубежное военное обозрение, #6, с. 96, 2010. 4 McCrum Robert, Globish, London/New York City.: Viking/Norton, 2010. 5 Самвел Мартиросян, Сверхтекучесть информации в социальных сетях, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=4810&sphrase_id=1076 Աղբյուրներ և գրականություն 1. Крауч Колин, Постдемократия, М.: Гос.ун-т, Высшая школа экономики, 2010. 2. Юлия Таратуга, Михаил Зыгарь, Вы у нас еще попишите, Русский Newsweek, #18-19, (287), с. 13, 2010. 3. Գագիկ Հարությունյան, ԱՄՆ ռազմավարության որոշ խնդիրների մասին իրաքյան հիմնախնդրի համատեքստում, ,21-րդ ԴԱՐե, #3(5), էջ 105, 2004; Гагик Арутюнян, Переходное состояние: геоидеологический фактор в глобальных развитиях, ,21-й Векե, #2, с. 3, 2005. 4. Сергей Гриняев, Поле битвы – киберпространство, Мн.: Харвест, 2004. 5. Гагик Арутюнян, Проблемы информационной безопасности и цивилизационный фактор // кн. ,О некоторых проблемах информационной безопасностиե, с. 5, Ереван, 2009, НОФ ,Нораванкե. 6. А. Берд, Ян Зондерквист, Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма, Стокгольмская школа экономики, СПб, 2005. 7. Глеб Павловский, Интернет есть, счастья нет, Эксперт, # 30-31(715), с. 15, 2010.
  -   Յօդուածներ