«Ադրբեջանը եւ Վրաստանը երկու ընկերներ են եւ երկու եղբայր. այդպէս եղել է, կայ եւ կը լինի» - Իլհամ Ալիեւ


«Ադրբեջանը եւ Վրաստանը երկու ընկերներ են եւ երկու եղբայր. այդպէս եղել է, կայ եւ կը լինի» - Իլհամ Ալիեւ

  • 07-03-2012 10:20:55   |   |  Քաղաքական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից պաշտօնական ընդունելութիւն էր կազմակերպուել Բաքու այցելած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշուիլու ի պատուին: "Մեր անձնական եւ միջպետական յարաբերութիւններն ունեն հրաշալի պատմութիւն եւ հիմնուած են բարեկամութեան, եղբայրութեան եւ փոխադարձ աջակցութեան վրայ", - ասել է Ալիեւը: ԱՊԱ գործակալութեան փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկու երկրների յարաբերութիւններն ունեն հիանալի ապագայ: Նշուեց, որ բանակցութիւնների ընթացքում քննարկուել են երկկողմ յարաբերութիւնների, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Ալիեւն ընդգծել է, որ Վրաստանը եւ Ադրբեջանն ունեն լիակատար փոխհամաձայնութիւն իրենց յարաբերութիւնների ապագայի վերաբերեալ: Տեղեկացուեց տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում երկու երկրների կողմից իրականացուող համատեղ նախագծերի մասին: Ընդգծելով, որ Ադրբեջանը եւ Վրաստանը մշտապէս աջակցում են միմեանց միջազգային կազմակերպութիւններում, Ալիեւը նշեց, որ երկկողմ յարաբերութիւններն ունեն "ունիկալ բնոյթ": "Ադրբեջանը եւ Վրաստանը երկու ընկերներ են եւ երկու եղբայր: Այդպէս եղել է, կայ եւ կը լինի"- ընդգծել է Իլհամ Ալիեւը: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշուիլին վստահութիւն է յայտնել, որ Ադրբեջանն ունի փայլուն ապագայ: "Այսօր առանց Ադրբեջանի աջակցութեան չի կարելի պատկերացնել Վրաստանի սրընթաց զարգացումը",- ասել է Սահակաշուիլին եւ յիշեցրել, որ Ադրբեջանը Վրաստանին օգնել է դժուար օրերին: "Վրռաց ժողովուրդը այդ մասին երբեք չի մոռանայ",- հաւաստիացրել է նա:
  -   Քաղաքական