Ըստ Հարութ Սասունյանի Միացեալ Նահանգների փաստաթղթերը բացայայտում են Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նախագահ Բուշի երկերեսանիութիւնը<br /> <br />


Ըստ Հարութ Սասունյանի Միացեալ Նահանգների փաստաթղթերը բացայայտում են Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նախագահ Բուշի երկերեսանիութիւնը

  • 17-11-2010 12:36:54   | Հայաստան  |  Յօդուածներ
Մայքլ Բոբելեանն իր ,հայաստանի երեխաները. մոռացուած Ցեղասպանութիւն եւ դարաւոր պայքար յանուն արդարութեանէ տեղեկութիւններով հարուստ գրքում երեւան է հանել կարեւոր, սակայն ոչ այնքան յայտնի փաստեր Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման փորձերի երկարատեւ պատմութեան մասին: Բոբելեանի ամենաուշագրաւ բացայայտումներից մէկն այն ակնյայտ հակասութիւնն է, որը գոյութիւն է ունեցել փոխնախագահ Ջորջ Բուշ աւագի` ամերիկահայ համայնքին տուած` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու նախընտրական խոստման եւ նման ճանաչումը խափանելու նրա վարչակազմի` Թուրքիայի հետ ունեցած համաձայնութեան միջեւ: Մինչեւ 1988 թուականին Նախագահ առաջադրուելը, փոխնախագահ Ջորջ Բուշը հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ. ,միացեալ Նահանգները պարտաւոր է ճանաչել հայ ժողովրդի դէմ Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին իրագործուած Ցեղասպանութիւնը` վերապրողների, գիտնականների, ինչպէս նաեւ այն ժամանակուայ մեր ներկայացուցիչների վկայութիւնների հիման վրայ, եթէ մենք ցանկանում ենք երաշխաւորել, որ նման սարսափներ այլեւս չեն կրկնուիէ: Բուշը միակ փոխնախագահն էր, որը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նման խոստում էր տուել: Սակայն 1989 թուականի յունուարին Նախագահի պաշտօնը ստանձնելուց յետոյ, նախագահ Բուշն անտեսեց Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իր յանձնառութիւնը եւ ակտիւօրէն փորձեց համոզել Միացեալ Նահանգների Կոնգրէսին չճանաչել այն: Ընտրուելուց մի քանի ամիս անց Բուշը գրում է սենատորներ Բոբ Դոուլին եւ Ջորջ Միտչելին, նաեւ կոնգրէսականներ Թոմ Ֆոլիին, Ռիչարդ Միշելին, Ռիչարդ Գեբյարդին, Ժանետ Մալինսին եւ Ռիչարդ Լեհմանին` նրանց տեղեկացնելով Կոնգրէսում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ սպասուող բանաձեւի նկատմամբ իր ընդդիմութեան մասին: Նախագահ Բուշը 1990 թուականի ապրիլի 20-ին` ,հայոց յիշատակի օրըէ հանդէս է գալիս իր միակ ,նախագահական ուղերձովէ, սակայն չօգտագործելով ,հայոց ցեղասպանութիւնէ եզրը: Նա խօսում է այն մասին, որ հայերը. ,... 1915-1923 թուականների սարսափելի կոտորածներից տառապել են Օսմանեան կայսրութեան իշխանաւորների ձեռքից: Միացեալ Նահանգները մարդկութեան դէմ կատարուած յանցագործութեան զոհերին արձագանքել է միջազգային դիւանագիտական եւ մասնաւոր օգնութիւն ցուցաբերելու ջանքերով... Ջարդերի 75-ամեակի առթիւ կը ցանկանայի միանալ հայ ժողովրդին եւ բոլոր ժողովուրդներին` 1990 թուականի Ապրիլի 24-ը նշելով որպէս հայ ժողովրդի աւելի քան մէկ միլիոն զոհերի յիշատակի օր: Աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ եմ անում աշխատել յետագայում կանխել բոլոր դաժան գործողութիւններն ընդդէմ մարդկութեան: 1988 թուականի յունիսի իմ տեսակէտներն իմ խորը զգացմունքների արտայայտութիւնն են հայ ժողովրդի եւ նրա կրած տառապանքների հանդէպէ:   Տարիների ընթացքում վերլուծաբանները տարբեր բացատրութիւններ էին ներկայացնում, թէ ինչու են Միացեալ Նահանգների վերջին նախագահները (բացառութեամբ Ռոնալդ Ռեյգանի) դրժել Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ իրենց խոստումները: Բոբելեանը բացայայտել է, որ 1987 թուականին` Ամերիկայի հայկական համայնքին փոխնախագահ Բուշի տուած խոստումից մէկ տարի առաջ, Միացեալ Նահանգներն ու Թուրքիան համակողմանի ռազմական եւ տնտեսական համաձայնագիր էին կնքել, ըստ որի ամերիկեան կառավարութիւնը պարտաւորուել էր ընդդիմանալ ցանկացած ,անտեղի գործողութիւններինէ, օրինակ` Կոնգրէսում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ սպասուող բանաձեւին: 1987 թուականի մարտի 16-ին Միացեալ Նահանգների պետդէպարտամենտում ստորագրման պաշտօնական արարողութեան ժամանակ պէտքարտուղար Ջորջ Շուլցը եւ Թուրքիայի արտգործնախարար Վահիթ Հալեֆօղլուն նամակներ են փոխանակել` 1980 թուականի մարտի 29-ից գործող Պաշտպանութեան եւ տնտեսական համագործակցութեան երկկողմ պայմանագիրը մինչեւ 1990 թուականի դեկտեմբերը երկարաձգելու մասին: Ըստ այդ պայմանագրի, Միացեալ Նահանգները պարտաւորւում էր բարձր մակարդակի ռազմական եւ տնտեսական աջակցութիւն ցուցաբերել Թուրքիային: Առաւել նշանակալից էր, որ Վաշինգտօնը համաձայնել էր ,վճռականօրէն ընդդիմանալ անտեղի գործողութիւններին, որոնք կը վնասեն Ամն-թուրքիայ առողջ յարաբերութիւններին, ամերիկաթուրքական ռազմական համագործակցութեանը կամ Թուրքիայի անվտանգութեան ապահովմանն աջակցելու մեր ջանքերին` հիմնուած թուրքական զինուած ուժերի կարիքների վրաէ: Երբ 1985 թուականին աւարտուեց 1980 թուականին կնքուած պայմանագրի ժամկէտը, Թուրքիայի կառավարութիւնը դրա նորոգման բանակցութիւնները խորամանկօրէն երկարաձգեց` անընդհատ աւելացնելով իր պահանջները Միացեալ Նահանգներից: Երկու տարի տեւած դիւանագիտական մի շարք փոխանակումներից յետոյ թուրքական կողմին յաջողուեց յաւելեալ զիջումներ կորզել Միացեալ Նահանգներից, այդ թւում պարտաւորութիւն` խափանելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ Կոնգրէսի բանաձեւերը: 1988 թուականին, երբ փոխնախագահ Բուշը կեղծ խոստում էր տալիս Հայոց ցեղասպանութեան մասին, պէտք է քաջատեղեակ լինէր, որ 1987 թուականին Միացեալ Նահանգներն արդէն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, պարտաւորուելով ,վճռականօրէն հակազդել անտեղի գործողութիւններինէ, որոնք կը վնասեն Ամն-թուրքիայ յարաբերութիւններին: 1981 թուականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագրից եւ 1975 ու 1984 թուականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունուած Ցեղասպանութեան ճանաչման երկու բանաձեւերից յետոյ, Թուրքիայի կառավարութիւնը լուրջ հիմքեր ունէր պնդելու, որ 1987 թուականի պայմանագրում նշուի Հայոց ցեղասպանութեան յետագայ ճանաչումը խափանելու մասին: Թուրքական խաղը յաջողուեց: Դրժելով հայկական համայնքին տուած իր խոստումը, 1990 թուականին նախագահ Բուշը կարողացաւ Սենատում կանխել Հայոց ցեղասպանութեան բանաձեւի անցկացումը:   Յարութ Սասունեան «Կալիֆորնիայ կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի Ըստ Յարութ Սասունեանի Միացէալ Նահանգների փաստաթղթերը բացայայտում են Հայոց ցեղասպանութէան վերաբերէալ նախագահ Բուշի երկերեսանիութիւնը Մայքլ Բոբելէանն իր ,հայաստանի երեխաները. մոռացուած Ցեղասպանութիւն եւ դարաւոր պայքար եանուն արդարութէանէ տեղեկութիւններով հարուստ գրքում երեւան է հանել կարեւոր, սակայն ոչ այնքան եայտնի փաստեր Միացէալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանութէան ճանաչման փորձերի երկարատեւ պատմութէան մասին: Բոբելէանի ամենաուշագրաւ բացայայտումներից մէկն այն ակնեայտ հակասութիւնն է, որը գոյութիւն է ունեցել փոխնախագահ Ջորջ Բուշ աւագի` ամերիկահայ համայնքին տուած` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու նախընտրական խոստման եւ նման ճանաչումը խափանելու նրա վարչակազմի` Թուրքիայի հետ ունեցած համաձայնութէան միջեւ: Մինչեւ 1988 թուականին Նախագահ առաջադրուելը, փոխնախագահ Ջորջ Բուշը հանդէս է եկել հետեւէալ եայտարարութէամբ. ,միացէալ Նահանգները պարտաւոր է ճանաչել հայ ժողովրդի դէմ Օսմանէան կայսրութէան վերջին տարիներին իրագործուած Ցեղասպանութիւնը` վերապրողների, գիտնականների, ինչպէս նաեւ այն ժամանակուայ մեր ներկայացուցիչների վկայութիւնների հիման վրայ, եթէ մենք ցանկանում ենք երաշխաւորել, որ նման սարսափներ այլեւս չեն կրկնուիէ: Բուշը միակ փոխնախագահն էր, որը Հայոց ցեղասպանութէան վերաբերէալ նման խոստում էր տուել: Սակայն 1989 թուականի իւնուարին Նախագահի պաշտօնը ստանձնելուց յետոյ, նախագահ Բուշն անտեսեց Հայոց ցեղասպանութէան վերաբերէալ իր եանձնառութիւնը եւ ակտիւօրէն փորձեց համոզել Միացէալ Նահանգների Կոնգրէսին չճանաչել այն: Ընտրուելուց մի քանի ամիս անց Բուշը գրում է սենատորներ Բոբ Դոուլին եւ Ջորջ Միտչելին, նաեւ կոնգրէսականներ Թոմ Ֆոլիին, Ռիչարդ Միշելին, Ռիչարդ Գեբեարդին, Ժանետ Մալինսին եւ Ռիչարդ Լեհմանին` նրանց տեղեկացնելով Կոնգրէսում Հայոց ցեղասպանութէան վերաբերէալ սպասուող բանաձեւի նկատմամբ իր ընդդիմութէան մասին: Նախագահ Բուշը 1990 թուականի ապրիլի 20-ին` ,հայոց յիշատակի օրըէ հանդէս է գալիս իր միակ ,նախագահական ուղերձովէ, սակայն չօգտագործելով ,հայոց ցեղասպանութիւնէ եզրը: Նա խօսում է այն մասին, որ հայերը. ,... 1915-1923 թուականների սարսափելի կոտորածներից տառապել են Օսմանէան կայսրութէան իշխանաւորների ձեռքից: Միացէալ Նահանգները մարդկութէան դէմ կատարուած եանցագործութէան զոհերին արձագանքել է միջազգային դիւանագիտական եւ մասնաւոր օգնութիւն ցուցաբերելու ջանքերով... Ջարդերի 75-ամէակի առթիւ կը ցանկանայի միանալ հայ ժողովրդին եւ բոլոր ժողովուրդներին` 1990 թուականի Ապրիլի 24-ը նշելով որպէս հայ ժողովրդի աւելի քան մէկ միլիոն զոհերի յիշատակի օր: Աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ եմ անում աշխատել յետագայում կանխել բոլոր դաժան գործողութիւններն ընդդէմ մարդկութէան: 1988 թուականի իւնիսի իմ տեսակէտներն իմ խորը զգացմունքների արտայայտութիւնն են հայ ժողովրդի եւ նրա կրած տառապանքների հանդէպէ:   Տարիների ընթացքում վերլուծաբանները տարբեր բացատրութիւններ էին ներկայացնում, թէ ինչու են Միացէալ Նահանգների վերջին նախագահները (բացառութէամբ Ռոնալդ Ռեյգանի) դրժել Հայոց ցեղասպանութէան ճանաչման վերաբերէալ իրենց խոստումները: Բոբելէանը բացայայտել է, որ 1987 թուականին` Ամերիկայի հայկական համայնքին փոխնախագահ Բուշի տուած խոստումից մէկ տարի առաջ, Միացէալ Նահանգներն ու Թուրքիան համակողմանի ռազմական եւ տնտեսական համաձայնագիր էին կնքել, ըստ որի ամերիկէան կառավարութիւնը պարտաւորուել էր ընդդիմանալ ցանկացած ,անտեղի գործողութիւններինէ, օրինակ` Կոնգրէսում Հայոց ցեղասպանութէան վերաբերէալ սպասուող բանաձեւին: 1987 թուականի մարտի 16-ին Միացէալ Նահանգների պետդէպարտամենտում ստորագրման պաշտօնական արարողութէան ժամանակ պէտքարտուղար Ջորջ Շուլցը եւ Թուրքիայի արտգործնախարար Վահիթ Հալեֆօղլուն նամակներ են փոխանակել` 1980 թուականի մարտի 29-ից գործող Պաշտպանութէան եւ տնտեսական համագործակցութէան երկկողմ պայմանագիրը մինչեւ 1990 թուականի դեկտեմբերը երկարաձգելու մասին: Ըստ այդ պայմանագրի, Միացէալ Նահանգները պարտաւորւում էր բարձր մակարդակի ռազմական եւ տնտեսական աջակցութիւն ցուցաբերել Թուրքիային: Առաւել նշանակալից էր, որ Վաշինգտօնը համաձայնել էր ,վճռականօրէն ընդդիմանալ անտեղի գործողութիւններին, որոնք կը վնասեն Ամն-թուրքիայ առողջ եարաբերութիւններին, ամերիկաթուրքական ռազմական համագործակցութէանը կամ Թուրքիայի անվտանգութէան ապահովմանն աջակցելու մեր ջանքերին` հիմնուած թուրքական զինուած ուժերի կարիքների վրաէ: Երբ 1985 թուականին աւարտուեց 1980 թուականին կնքուած պայմանագրի ժամկէտը, Թուրքիայի կառավարութիւնը դրա նորոգման բանակցութիւնները խորամանկօրէն երկարաձգեց` անընդհատ աւելացնելով իր պահանջները Միացէալ Նահանգներից: Երկու տարի տեւած դիւանագիտական մի շարք փոխանակումներից յետոյ թուրքական կողմին եաջողուեց եաւելէալ զիջումներ կորզել Միացէալ Նահանգներից, այդ թւում պարտաւորութիւն` խափանելու Հայոց ցեղասպանութէան ճանաչման վերաբերէալ Կոնգրէսի բանաձեւերը: 1988 թուականին, երբ փոխնախագահ Բուշը կեղծ խոստում էր տալիս Հայոց ցեղասպանութէան մասին, պէտք է քաջատեղէակ լինէր, որ 1987 թուականին Միացէալ Նահանգներն արդէն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, պարտաւորուելով ,վճռականօրէն հակազդել անտեղի գործողութիւններինէ, որոնք կը վնասեն Ամն-թուրքիայ եարաբերութիւններին: 1981 թուականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագրից եւ 1975 ու 1984 թուականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունուած Ցեղասպանութէան ճանաչման երկու բանաձեւերից յետոյ, Թուրքիայի կառավարութիւնը լուրջ հիմքեր ունէր պնդելու, որ 1987 թուականի պայմանագրում նշուի Հայոց ցեղասպանութէան յետագայ ճանաչումը խափանելու մասին: Թուրքական խաղը եաջողուեց: Դրժելով հայկական համայնքին տուած իր խոստումը, 1990 թուականին նախագահ Բուշը կարողացաւ Սենատում կանխել Հայոց ցեղասպանութէան բանաձեւի անցկացումը:   Եարութ Սասունէան «Կկալիֆորնիայ կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագէանի
  -   Յօդուածներ