Տեղի ունեցաւ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամեայ կրթական պարգեւի Յաղթողների ակումբի անդամների հանդիպումը


Տեղի ունեցաւ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամեայ կրթական պարգեւի Յաղթողների ակումբի անդամների հանդիպումը

  • 14-03-2012 14:35:59   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 13-ին սինոփսիս Արմէնիայում տեղի ունեցաւ Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամեայ կրթական պարգեւի Յաղթողների ակումբի անդամների հանդիպումը ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան Ազգային ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն, քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտութիւնների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջեանի հետ: Հանդիպումը տեւեց աւելի քան 2 ժամ: Միջոցառումը կայացաւ Հայաստանի ինչպէս ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպէս էլ այլ ոլորտների յայտնի անհատականութիւնների հետ արդէն աւանդական դարձած հանդիպումների շրջանակներում: Հանդիպումը բացեց ՀՀ Նախագահի ամենամեայ կրթական պարգեւի մրցանակաբաշխութեան յանձնաժողովի նախագահ Յովիկ Մուսայելեանը` ներկայացնելով հանդիպման հիւրին եւ նրա անցած ուղին: Ինչպէս միշտ, հանդիպման պատուաւոր հիւրը Յաղթողների ակումբի անդամների պատմեց իր գործունէութեան մասին ինչպէս խորհրդային, այնպէս էլ հետխորհրդային շրջանում` անկախ Հայաստանի կայացման տարբեր փուլերում: Նա ներկայացրեց իր հարուստ փորձը երկրի եւ արտասահմանում տարբեր կառոյցների ղեկավարման, Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութեան մշակման ու ռազմավարական հետազօտութիւնների իրականացման գործում: Հիւրը յատկապէս շեշտեց ռուսաստանեան, ամերիկեան եւ եւրոպական առաջատար գիտակրթական եւ հետազօտական միջավայրներում իր ստացած գիտելիքի եւ այդ գիտելիքի կիրառման արուեստի կարեւորութիւնը: Յաղթողների ակումբի անդամների հարցերը հիմնականում ուղղուած էին Հայաստանի անվտանգութեան ռազմավարութեանը, տարածաշրջանային եւ միջազգային ռազմաքաղաքական իրադրութեանը, հայաստանին վերաբերող վտանգներին ու մարտահրաւէրներին: Իր պատասխաններից մէկում Հայկ Քոթանջեանը երիտասարդներին կոչ արեց չվախենալ դժուարութիւններից ու միշտ ազատ մտածել, «Ինտելեկտուալ գործունէութեամբ զբաղուող, մտածող մարդկանց համար կարեւորը մտքի խիզախութիւնն է: Որոնումների, հետազօտութիւնների ընթացքում մարդու միտքը պէտք է ազատ լինի: Անշուշտ, յարաբերութիւնների մէջ կան էթիկայի կանոններ, որոնց հետեւելը բարեշնորհութեան պահանջ է, բայց մտովի մարդը պէտք է անպայման ազատ ու անկաշկանդ լինի ու չվախենայ: Սա այն խորհուրդն է, որը ես իմ տղաներին եմ տալիս եւ հիմա կիսում եմ Ձեզ հետ: Սա է յաջողութեան հասնելու գրաւականը»: ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի մրցանակաբաշխութեան մասին Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւը Սինոփսիս Արմէնիայ Փբը-ի հովանաւորութեամբ եւ «հայաստանէ համահայկական հիմնադրամի գործընկերութեամբ իրականացուող մրցանակաբաշխութիւն է, որը հիմնադրուել է 2005թուականին եւ որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկեան համալսարանի, Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի, Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Եպհ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի յենակետային վարժարանի, «քուանտէ վարժարանի, Երեւանի «Անանիայ Շիրակացի»ճեմարանի, Գիւմրու «Ֆոտօն» վարժարանի եւ Վանաձորի «Էւրիկա» վարժարանի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակները շնորհւում են հետեւեալ անուանակարգերում` Գլխաւոր մրցանակ, Լաւագոյն ասպիրանտ, Լաւագոյն մագիստրանտ, Լաւագոյն բակալաւր, Լաւագոյն սփիւռքահայ ուսանող, Լաւագոյն ուսանողուհի, Լաւագոյն աշակերտ: Մրցանակաբաշխութիւնն իրականացւում է` սկսած 2005 թուականից: Անցած եօթ տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 201 լաւագոյն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին: Սինոփսիս Արմէնիայ ՓԲԸ-ի աջակցութեամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով 2008թ-ին ստեղծուել եւ գործում է Յաղթողների ակումբ, որի գործունէութեան շրջանակներում կազմակերպւում են պարբերական հանդիպումներ ակումբի անդամների եւ յայտնի անհատականութիւնների հետ: Հանդիպումներն անց են կացւում «Վարպետական դասերի»(Master Class) ձեւաչափով, որի ընթացքում հիւրերը ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի յաղթողների հետ կիսւում են իրենց ակադեմիական եւ գործնական յաջողութիւնների փորձով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ