Վարդան Օսկանեանը հանդիպեց Արժոյթի միջազգային հիմնադրամի պատուիրակութեան հետ


Վարդան Օսկանեանը հանդիպեց Արժոյթի միջազգային հիմնադրամի պատուիրակութեան հետ

  • 14-03-2012 14:56:31   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 14-ին վարդան Օսկանեանը հանդիպեց արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատուիրակութեան հետ, որը գլխաւորում էր Հայաստանի հարցերով գործադիր տնօրէն պարոն Մենոյ Սնելը: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմոյ Տոլոսան: Զրոյցի հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական մարտահրաւէրները, զարգացման հեռանկարներն ու կանխատեսումները: Անդրադարձ կատարուեց նաեւ ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկայ խորհրդրանական ընտրութիւններին: ԱՄՀ պատուիրակութեան անդամները հետաքրքրուած էին նաեւ տարածաշրջանային խնդիրներով` յատկապէս Սիրիայում, Իրանում, Ռուսաստանում տեղի ունեցող դէպքերի զարգացումներով եւ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կեանքի վրայ դրանց հնարաւոր ազդեցութեամբ:
  -   Քաղաքական