ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է, տեղեկացնում է Հրանտ Բագրատյանը


ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է, տեղեկացնում է Հրանտ Բագրատյանը

  • 14-03-2012 16:57:07   | Հայաստան  |  Քաղաքական

Փոքր ու միջին ձեռնարկատիրութեան զարգացումը Հայ ազգային կոնգրէսը հրատապ է համարում, ուստի Հակ նախընտրական կարգախօսներից մէկն է` 500 հազար ձեռներէց Հայաստասնում: Այս մասին լրագրողների հետ մարտի 14-ի հանդիպմանը յայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը: Նա յայտնել է, որ Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակն արդէն պատրաստ է, եւ հաւանաբար ինքը տասնեակում կը լինի: «Ցուցակի կազմման աշխատանքներում եղած դժուարութիւնները ցոյց տուեցին, որ եթէ չլինի առաջին նախագահ Լեւոն Տէր-պետրոսեանը, Հակ-ը գոյութիւն չի ունենայ: Ամէն դէպքում, ցուցակը վերջնական տեսքի է բերել առաջին նախագահը»,- նշել է Հրանտ Բագրատեանը:
  -   Քաղաքական