Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Բելգիացիների Թագաւոր Ալբերտ Երկրորդին` ողբերգական աւտովթարի կապակցութեամբ


Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Բելգիացիների Թագաւոր Ալբերտ Երկրորդին` ողբերգական աւտովթարի կապակցութեամբ

  • 14-03-2012 19:18:25   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 14-ին ցաւակցական հեռագիր է յղել Բելգիացիների Թագաւոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շուեյցարիայի Սիեռ քաղա¬քում տեղի ունեցած ողբերգական աւտովթարի կապակցութեամբ, որին զոհ են դարձել երկու տասն¬յակից աւելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, ՀՀ նախագահի հեռագրում, մասնաւորապէս, ասւում է. «Խորապէս ցնցուած այս ողբերգութիւնից` անկեղծ ցաւակցութիւն եմ յայտ¬նում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժո¬ղովրդին եւ զօրակցութիւն` այս անդառնա¬լի կորուստը սգացող բոլոր վշտա¬հար սրտերին»:
  -   Քաղաքական