Դեսպան Արմէն Եդիգարեանը հանդիպեց Նատօ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխաւոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ


Դեսպան Արմէն Եդիգարեանը հանդիպեց Նատօ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխաւոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ

  • 15-03-2012 15:14:31   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 14-ին Նատօ-ում ՀՀ առաքելութեան ղեկավար Արմէն Եդիգարեանը հանդիպեց Նատօ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխաւոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուեցին Հայաստանի Հանրապետութիւն-նատօ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցութեան հետ կապուած հարցեր, ինչպէս նաեւ անդրադարձան մարտի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատուիրակութեան` ՆԱՏՕ կենտրոնակայան կատարած այցին: Դեսպան Եդիգարեանը Նատօ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխաւոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում իրականացուող բարեփոխումների ընթացքը եւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքները: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպմանն անդրադարձ կատարուեց նաեւ տարածաշրջանային խնդիրների: Այդ համատեքստում Դեւիդ Հոբսի խնդրանքով ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելութեան ղեկավարն անդրադարձաւ արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը` ներկայացնելով բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ յունուարի 23-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքները:
  -   Մամլո հաղորդագրություն