Գողացուած աւտոմեքենան յայտնաբերել են թալանուած վիճակում


Գողացուած աւտոմեքենան յայտնաբերել են թալանուած վիճակում

  • 15-03-2012 18:38:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 14-ի առաւօտեան ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան հերթապահ մասում հաղորդում է ստացուել, որ գիշերը Բաբաջանեան փողոցի թիւ 35 շէնքի բակից «Վազ-2106» մակնիշի աւտոմեքենայ են փախցրել: Նոյն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանութեան ծառայողներն աւտոմեքենան յայտնաբերել են Երեւանի Լենինականի փողոցում գտնուող բենզալցակայանի յետնամասում` թալանուած վիճակում: Աւտոմեքենայից բացակայում են գազի բալոնը, պահեստային անիւը եւ ձայնարկիչը: Նիւթական վնասի չափը կազմում է 300.000 դրամ: Ըստ ՀՀ ոստիկանութեան օպերատիւ տուեալների, կատարւում է հետաքննութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն