Պահպանողական կուսակցութիւնը ՀԱԿ համամասնական ցուցակում առաջին դէմքով հանդէս չի գայ


Պահպանողական կուսակցութիւնը ՀԱԿ համամասնական ցուցակում առաջին դէմքով հանդէս չի գայ

  • 19-03-2012 13:41:18   | Հայաստան  |  Քաղաքական
Պահպանողական կուսակցութեան Կենտրոնական խորհուրդը մարտի 18-ի նիստում ընդունել է հետեւեալ որոշումը. 1. Ելնելով Պահպանողական կուսակցութեան 10-րդ արտահերթ համագումարի Որոշումների պահանջներից` ՀՀ ԱԺ 2012թ. մայիսի 6-ի ընտրութիւններին մասնակցել այն կազմում, որը կը գլխաւորի Լեւոն Տէր-պետրոսեանը: 2. Համամասնական ցուցակում Պահպանողական կուսակցութեան կողմից հանդէս չգալ կուսակցութեան առաջին դէմքով: 3. Համամասնական ցուցակում Պահպանողական կուսակցութեան կողմից առաջադրել միայն մէկ թեկնածու: 4. ԿԸՀ ներկայացուելիք անհրաժեշտ փաստաթղթերի կազմման պատասխանատուութիւնը դնել ՊԿ ԿԽ գործադիր քարտուղարի վրայ: ՊԿ նախագահ` Մ.Հայրապետեան ՊԿ ԿԽ գործադիր քարտուղար` Թ. Մկրտչեան
  -   Քաղաքական