Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցաւակցականը Շէնուդայ Գ Պատրիարքի մահուան առիթով


Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցաւակցականը Շէնուդայ Գ Պատրիարքի մահուան առիթով

  • 19-03-2012 17:38:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական գիր է յղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականութեանը եւ ղպտի քրիստոնեաներին Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շէնուդայ Գ Պատրիարքի մահուան կապակցութեամբ: Պատրիարքական տեղապահ, Էլ Բեհէյրայ Դամանհուրի Պախոմիուս միտրոպոլիտին ուղղուած Հայրապետական ցաւակցագրում ասւում է. Արդարեւ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին, ինչպէս նաեւ ողջ Քրիստոնեայ աշխարհը կորցրեց «քաջ հովուի» ով աւելի քան չորս տասնամեակներ խորը եւ անմնացորդ նուիրումով իր հովուապետական առաքելութիւնն էր իրականացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցում: Երջանկայիշատակ Շէնուդայ Գ Պատրիարքը մեծ նախանձախնդրութեամբ եւ իմաստութեամբ առաջնորդեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցին թէ՛ դժուարին ու անհանգիստ, եւ թէ՛ խաղաղ ժամանակներում: Նրա ջանքերի շնորհիւ Ղպտի Եկեղեցին վերածնունդ ապրեց: ...Մենք աղօթում ենք առ Բարձրեալն Աստուած, որ երջանկայիշատակ պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայութեան մէջ, եւ թող Սուրբ Հոգին մխիթարութիւն պարգեւի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասաւորներին ու հաւատացեալ հոտին?: Մարտի 20-ին, Շէնուդայ Գ Պատրիարքի յուղարկաւորութեան արարողութեանը կը մասնակցի նաեւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու պատուիրակութիւնը, որի կազմում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորուան արքեպիսկոպոս Զաքարեանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականեանը եւ Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը: Մարտի 21-ին, ժամը 1600-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կ'ունենայ հոգեհանգստեան արարողութիւն` Ղպտի Եկեղեցու երանաշնորհ հովուապետի հոգու խաղաղութեան համար:
  -   Մամլո հաղորդագրություն