ԿԸՀ-ում առայժմ հաւատարմագրուած է տեղական 8 ՀԿ-ների 4645 դիտորդ


ԿԸՀ-ում առայժմ հաւատարմագրուած է տեղական 8 ՀԿ-ների 4645 դիտորդ

  • 19-03-2012 19:31:24   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւններին դիտորդական առաքելութիւն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական յանձնաժողովում այս պահի դրութեամբ հաւատարմագրուած է տեղական 8 հասարակական կազմակերպութիւնների 4645 դիտորդ: Ինչպէս տեղեկացրեցին ԿԸՀ-ից, «Գերագոյն խորհուրդ-պատգամաւորական ակումբ» -ը ներկայացնում է 4 դիտորդ, «Ընտրութիւնը քոնն է»-ն` 1667, «Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակ»-ը` 27, «Բռունցք»-ը` 581, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն` 746, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման»-ը` 466, «Երիտասարդ դիւանագէտների ակումբ»-ը` 569, «Իրաւակիրթ հասարակութիւն»ը` 585 դիտորդ: Ըստ ԱԺ ընտրութիւնների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացոյցի, դիտորդների հաւատարմագրումը կ'իրականացուի կամ հաւատարմագրուած դիտորդների ցանկում փոփոխութիւններ կը կատարուեն մինչեւ ապրիլի 26-ը ներառեալ:
  -   Քաղաքական