Ըստ ոստիկանութեան, բացայայտուել է խարդախութեան գործ` կասկածեալները լիբերիացիներ են


Ըստ ոստիկանութեան, բացայայտուել է խարդախութեան գործ` կասկածեալները լիբերիացիներ են

  • 20-03-2012 15:57:52   | Հայաստան  |  Հասարակութիւն

Մարտի 19-ին ոստիկանութեան քրէական հետախուզութեան, կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութիւնների, Արմավիրի մարզային վարչութեան եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիւ միջոցառումներ իրականացնելիս բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների` 1974 թ. ծնուած Ջորջ Զ.-ին, 1978 թ. ծնուած Ֆոստեր Գ.-ին եւ 1976 թ. ծնուած Մարկ Դ.-ին: Ըստ ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութեան հաղորդագրութեան, պարզուել է, որ նրանք մարտի 17-ին Գեւորգ Կ.-ի վստահութիւնը չարաշահելով` նրանից խաբէութեամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար: Մարտի 18-ին իբր յատուկ նիւթերով մաքրելով սեւ գոյնով ներկուած 2.000 ԱՄՆ դոլար թղթադրամն ու դրանք Գեւորգ Կ.-ին տալուց յետոյ պատճառաբանել են, որ մաքրող նիւթերը վերջացել են: Ապա նրանից փորձել են յափշտակել եւս 100.000 ԱՄՆ դոլար` իբր քիմիական նիւթեր ձեռք բերելու եւ մնացած թղթադրամները լուալու համար: Փաստացի Գեւորգ Կ.-ից խաբէութեամբ յափշտակել են 2000 դոլար: Ձեռնարկուած միջոցառումներով` յայտնաբերուել եւ առգրաւուել են թղթադրամների չափսով կտրտուած սեւ գոյնի թղթերը, այլ նիւթեր ու պարագաներ: Ոստիկանութեան Արմավիրի մարզի քննչական բաժնում յարուցուել է քրէական գործ ՀՀ քրէական օրէնսգրքի 178 յօդուածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կէտերի եւ 34-178 յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտի յատկանիշներով: Կատարւում է նախաքննութիւն: «Վերոյիշեալ անձանց գործողութիւններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանութեան Վաղարշապատի կամ մօտակայ բաժին»,- նշւում է ոստիկանութեան հաղորդագրութեան մէջ:
  -   Հասարակութիւն