ՀՀ փոխվարչապետը մասնակցեց Մոսկուայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստին


ՀՀ փոխվարչապետը մասնակցեց Մոսկուայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստին

  • 20-03-2012 17:43:55   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմէն Գէորգեանի գլխաւորած պատուիրակութիւնն մարտի 20-ին Մոսկուայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստի աշխատանքներին: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկուած էին ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցութեան տարբեր ոլորտներին ու ուղղութիւններին վերաբերող մօտ երկու տասնեակ հարցեր: Մասնաւորապէս քննարկուեցին ԱՊՀ մասնակից երկրների ֆինանսական ծառայութիւնների շուկայի ազատականացման հայեցակարգի, արդիւնաբերութեան ոլորտում համագործակցութեան եւ ԱՊՀ մասնակից երկրների արդիւնաբերական քաղաքականութեան հարցերով խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատուածում ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն ծրագրի միջպետական օպերատորի մասին կանոնադրութեան նախագծերը, օրակարգային մի շարք այլ հարցեր: Փոխվարչապետի գլխաւորած պատուիրակութիւնը մասնակցեց նաեւ «ապհ եւ եւրասիական ինտէգրացիայի նոր ձեւաչափերէ խորագրով միջազգային տնտեսական համաժողովին, որի օրակարգում էին ազատ առեւտրի գօտու, միասնական տնտեսական տարածքի, ներդրումային քաղաքականութեան, տեխնիկական, տեխնոլոգիական եւ ինովացիոն ոլորտներում համագործակցութեան հարցեր: Ինչպէս տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, փոխվարչապետը ԱՊՀ գործադիր կոմիտէի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ քննարկեց նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցութեան հարցերով խորհրդի գործունէութեան արդիւնաւէտութեանն առնչուող հարցեր` կառոյցի ներկայացուցչական մակարդակը խորհրդի նպատակներին եւ գործունէութեան կարգին համապատասխանեցնելու հետ կապուած:
  -   Մամլո հաղորդագրություն