Մոլդովայի բնապահպանութեան ոլորտի փորձագէտները ԵԱՀԿ աջակցութեամբ ուսումնասիրում էն բնապահպանական տեղեկատուութեան կենտրոնների փորձը Հայաստանում


Մոլդովայի բնապահպանութեան ոլորտի փորձագէտները ԵԱՀԿ աջակցութեամբ ուսումնասիրում էն բնապահպանական տեղեկատուութեան կենտրոնների փորձը Հայաստանում

  • 28-10-2010 13:04:30   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 28 հոկտեմբերի, 2010թ. – Մոլդովայի շրջակայ միջավայրի պահպանման փորձագէտները ուսումնասիրեցին բնապահպանական տեղեկատուութեան Օրհուս կենտրոնների հիմնադրման եւ գործունէութեան հայկական փորձը ԵԱՀԿ ջանքերով կազմակերպուած ուսումնասիրութեան այցի ընթացքում: Մոլդովայի բնապահպանութեան նախարարութեան եւ մերձդնեստրեան շրջանի «Էկոսպեկտրում» հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչները այցելեցին Երեւանի, Դիլիջանի, Գաւառի եւ Հրազդանի բնապահպանական տեղեկատուութեան Օրհուս կենտրոնները: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ գործող այս կենտրոնները հանրութեանը տրամադրում էն շրջակայ միջավայրի մասին տեղեկատուութեան մատչելիութիւն եւ խթանում էն հասարակութեան մասնակցութիւնը շրջակայ միջավայրին առնչուող որոշումների կայացման գործընթացներում` Մակ-ի եւրոպական տնտեսական յանձնաժողովի Օրհուսի կոնուենցիայի համաձայն: Հայաստանեան Օրհուս ցանցի, քաղաքացիական հասարակութեան անդամները եւ պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրեցին Օրհուսի կոնուենցիայի իրագործման սեփական փորձը: « Հանրային մասնակցութիւնը որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարութեան հիմնաքարերից է, եւ Օրհուսների ցանցը շրջակայ միջավայրի պահպանման ասպարէզում ժողովրդավարութեան խթանման արդիւնաւէտ գործիք է: Գոհունակութեամբ կարող եմ նշել, որ Հայաստնում Օրհուս կենտրոնների հիմնադրման եւ գործունէութեան փորձը համարւում է յաջողակ, եւ մենք ուրախ ենք ներկայացնել մեր փորձն այս ոլորտում», - ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը: Մոլդովայի շրջակայ միջավայրի նախարարութեան հանրային տեղեկատուութեան հարցերով աւագ խորհրդատու Ռուսլան Սոչիրկան յաւելեց. «Այս այցը հիանալի հնարաւորութիւն է ուսումնասիրելու մեր հայ գործընկերների` բնապահպանական հանրային տեղեկատուութեան Օրհուս կենտրոնների կենսունակ ցանցի ներդրման ծաւալուն փորձը եւ ընդարձակելու գործակցութիւնը ԵԱՀԿ տարածաշրջանում»: Մոլդովայի պետական մարմինները նախատեսում էն հիմնադրել Օրհուս կենտրոն, մինչդեռ 2011 թուականին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի կ'ունենայ Օրհուսի կոնուենցիայի մասնակիցների հանդիպումը: ԵԱՀԿ առաքելութիւնը ֆինանսաւորել է փորձագէտների այցը` ի պատասխան Մոլդովայի բնապահպանութեան նախարարութեան հայցի:
  -   Հասարակութիւն