Թունաւորումներ շմոլ գազից


Թունաւորումներ շմոլ գազից

  • 24-03-2012 12:09:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 23-ին, ժամը 16.25-ին, հիւանդանոցից ոստիկանութեան Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացուել, որ շմոլ գազի թունաւորումով իրենց մօտ են տեղափոխուել Վահան գիւղի երկու բնակչուհի: Մեկնած օպերատիւ խումբը պարզել է, որ նոյն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, նրանք թունաւորուել են տան խոհանոցի գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: Ըստ ՀՀ ոստիկանութեան օպերատիւ տուեալների, կատարւում է հետաքննութիւն: Մարտի 23-ին, ժամը 18.35-ին, հիւանդանոցից ոստիկանութեան Մարտունու բաժնում հաղորդում է ստացուել, որ շմոլ գազի թունաւորումով իրենց մօտ է տեղափոխուել Ձորագիւղ գիւղի մի բնակիչ: Պարզուել է, որ նա թունաւորուել է նոյն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, լոգարանում առաջացած շմոլ գազից: Ըստ ՀՀ ոստիկանութեան օպերատիւ տուեալների, կատարւում է հետաքննութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն