Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Հայաստանի, Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների լրագրողներին հրաւիրում է մասնակցելու դասընթացների


Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Հայաստանի, Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների լրագրողներին հրաւիրում է մասնակցելու դասընթացների

  • 27-10-2010 13:17:36   | Հայաստան  |  Հայտարարություններ
Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) Հայաստանի, Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների լրագրողներին հրաւիրում է մասնակցելու դասընթացների, որոնց շրջանակներում նրանց հնարաւորութիւն կ'ընձեռուի նոր գիտելիքներ ձեռք բերել եւ խթանել իրենց մասնագիտական յարաբերութիւններն ու համագործակցութիւնը։ Բազմաթիւ ծրագրերից բաղկացած դասընթացի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողներից (յուրաքանչիւր երկրից՝ վեցական) կազմուած զոյգերը կը մասնակցեն արտերկրեայ հարցերի լուսաբանման ծրագրերի: Այս տասներկու լրագրողներն Ամն-ում կը մասնակցեն վերապատրաստման դասընթացների, այնուհետեւ` Անկարայում եւ Երեւանում կայանալիք համաժողովներում կը ներկայացուի լրագրողական լաւագոյն փորձը: Ծրագիրը կը մեկնարկի եւ կ'աւարտուի օնլայն դասընթացներով: Արդիւնքում մասնակիցները հնարաւորութիւն կ'ունենան նոր գիտելիքներ ձեռք բերել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք էն` հետաքննական լրագրութիւնը եւ թուային Զլմ-ները, ինչպէս նաեւ կը կարողանան իրենց փորձը կիսել թուրք, հայ եւ ամերիկացի գործընկերների հետ, խթանել միջազգային երկխօսութիւնը` միասնական ծրագրի շրջանակներում աշխատելով այլ երկրների լրագրողների հետ: Դիմումների ներկայացման վերջնաժամկէտը 2010թ. դեկտեմբերի 5-ն է: Դիմողները պէտք է կարողանան լաւ հաղորդակցուել անգլերէնով, քանի որ համաժամանակեայ թարգմանութիւն չի տրամադրուելու: Ծրագրի հետ կապուած բոլորը ծախսերը հոգում էն կազմակերպիչները: Մանրամասներին կարող էք ծանօթանալ http://www.icfj.org/OurWork/EasternEuropeCentralAsia/TurkeyArmeniaJournal istExchangeProgram/tabid/1762/Default.aspx. կայքէջում: Դիմումի ձեւը կարող էք գտնել http://www.tfaforms.com/177510 կայքէջում:
  -   Հայտարարություններ