Մերկասառոյցի հետեւանքով արգելափակուել են աւտոմեքենաները


Մերկասառոյցի հետեւանքով արգելափակուել են աւտոմեքենաները

  • 24-03-2012 13:03:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 23-ի` ժամը 09.10-ին ահազանգ է ստացուել, որ մերկասառոյցի հետեւանքով Երեւան-մեղրի աւտոճանապարհի «Զանգեր» կոչուող հատուածում արգելափակուել է 10 աւտոմեքենայ: Ահազանգի մասին հաղորդուել է «Վայք ՃՇՇ»-ին, որի աշխատակիցների ուժերով ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերուել 10 աւտոմեքենայ, որոնց մէջ եղել է 30 ուղեւոր: Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, նոյն օրը` ժամը 20.26-ին, ահազանգ է ստացուել, որ Քարվաճառ-Սոթք աւտոճանապարհին մէկասառոյցի հետեւանքով արգելափակուել է 6 աւտոմեքենայ: Մօտակայ զօրամասերից մէկի տրամադրած տեխնիկայի շնորհիւ ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերուել հինգ աւտոմեքենայ:
  -   Մամլո հաղորդագրություն