Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը


Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

  • 26-03-2012 13:13:50   |   |  Մամլո հաղորդագրություն
Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը Մարտի 25-ի, ժամը՝ 08.11-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի 10 ՏՍ 837 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` «1-03» ծառայության բրիգադը մեքենայի վարորդ` 1978 թ. ծնված Արսեն Բարսեղյանին տեղափոխել է Սպիտակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է: Սպիտակ-Երեւան աւտոճանապարհին մեքենան գլորուել է ձորը Մարտի 25-ի, ժամը` 08.11-ին «1-03է ծառայութիւնից ահազանգ է ստացուել, որ Սպիտակ-Երեւան աւտոճանապարհին` Ջրաշեն գիւղի մօտակայքում, տեղի է ունեցել աւտոպատահար. աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջուել, կայ տուժած: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «Սամանդ»մակնիշի 10 ՏՍ 837 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորուել ձորը: Մինչեւ հրշէջ-փրկարարների ժամանումը` «1-03» ծառայութեան բրիգադը մեքենայի վարորդ` 1978 թ. ծնուած Արսէն Բարսեղեանին տեղափոխել է Սպիտակի հիւանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ»բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրութեան է:
  -   Մամլո հաղորդագրություն