Խորհրդակցութիւն` նուիրուած Արցախի անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի գործունէութեանը


Խորհրդակցութիւն` նուիրուած Արցախի անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի գործունէութեանը

  • 28-03-2012 18:30:44   |   |  Տնտեսութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանի մօտ մարտի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցութիւն` նուիրուած անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի գործունէութեանը եւ հանրապետութեան հարաւային շրջաններում ռազմավարական նշանակութիւն ունեցող սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին: Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկոյցով հանդէս է եկել կառոյցի ղեկավար Լեւոն Գրիգորեանը: Նախագահ Սահակեանը իր խօսքում ընդգծել է, որ յատուկ ուշադրութեան կենտրոնում պէտք է լինեն հողաշինարարութեան պատշաճ կազմակերպման, հողերի նպատակային նշանակութեան պահպանման ու էֆեկտիւ օգտագործման հարցերը` յաւելելով, որ դրանցից մեծապէս կախուած է հանրապետութեան տնտեսութեան տարբեր ճիւղերում, մասնաւորապէս, գիւղատնտեսութիւնում նախատեսուած միջոցառումների յաջող իրականացումը: Անդրադառնալով հանրապետութեան հարաւային շրջանների զարգացման խնդիրներին` երկրի ղեկավարը յատուկ կարեւորել է այնտեղ համապատասխան կայանի հիմնադրումը, որը կը ծառայի որպէս ենթակառուցուածքային հանգուցակէտ` իր մէջ ներառելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ սոցիալական բաղադրամասերը: Նախագահ Սահակեանը կոնկրէտ յանձնարարականներ է տուել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկուած խնդիրների պատշաճ իրականացման ուղղութեամբ: Խորհրդակցութեանը ներկայ էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Տնտեսութիւն