Մաշտոցի պուրակում նախատեսուող ապամոնտաժման գործողութիւնները չեն պաշտպանւում հաւաքների ազատութեամբ. Ոստիկանութիւն


Մաշտոցի պուրակում նախատեսուող ապամոնտաժման գործողութիւնները չեն պաշտպանւում հաւաքների ազատութեամբ. Ոստիկանութիւն

  • 29-03-2012 19:53:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 31-ին, ժամը 13.Օօ-ին, Մաշտոցի պուրակում նախատեսուող ապամոնտաժման գործողութիւնները եւ մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանւում հաւաքների ազատութեամբ: Այս մասին նշւում է Հայաստանի ոստիկանութեան մարտի 29-ի յայտարարութեան մէջ: «Նշուած ապօրինի գործողութիւնները կարող են որակուել որպէս իրաւախախտում եւ աոաջացնել օրէնքով սահմանուած պատասխանատուութիւն»: Ոստիկանութիւնը կրկին յիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերեալ կայացուած վարչական ակտը կարող է վիճարկուել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրաւունքները սահմանափակող, այդ թւում` սեփականութեան իրաւունքի իրացմանը խոչընդոտող եւ հասարակական կարգի պահպանութեանն ու հասարակական անվտանգութեան ապահովմանը սպառնացող ցանկացած գործողութիւն դիտուելու է որպէս սահմանուած կարգի խախտում եւ օրէնքով ամրագրուած հիմքերի առկայութեան դէպքում կը յանգեցնի հարկադրանքի կիրառման: «Ոստիկանութիւնը մէկ անգամ եւս յորդորում եւ պահանջում է զերծ մնալ հակաիրաւական գործողութիւններ կատարելուց, սադրանքներից եւ իրավիճակի անհարկի սրումից»,- նշւում է յայտարարութեան մէջ:
  -   Հասարակութիւն