Արմէն Աշոտեան.«ՎիւաՍել-ՄՏՍընկերութեան հետ կնքուած համաձայնագիրը եզակի է իր բնոյթով»


Արմէն Աշոտեան.«ՎիւաՍել-ՄՏՍընկերութեան հետ կնքուած համաձայնագիրը եզակի է իր բնոյթով»

  • 03-04-2012 15:44:22   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում ապրիլի 3-ին ստորագրուել է համագործակցութեան համաձայնագիր` ի դէմս նախարար Արմէն Աշոտեանի եւ ՎիւաՍել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանի: Կարեւորելով համաձայնագրի ստորագրումը` նախարար Ա. Աշոտեանը բարձր է գնահատել Վիւասել-մտս ընկերութեան եւ անձամբ Ռ. Յիրիկեանի դերը` որպէս վստահելի եւ պատասխանատու գործընկեր կրթական բարեփոխումների իրականացման գործում: «պետութիւնը շահագրգռուած է մասնաւոր հատուածի` կրթութեան ոլորտի զարգացման մէջ ներդրումներ կատարելու գործը նթացում:Մենք սոցիալական գործընկերութեան եւ բիզնեսի սոցիալական պատասխանատուութեան ընդլայնման ջատագովներն ենք: Ցաւօք, Հայաստանում բիզնես հատուածն ամբողջութեամբ չի գիտակցում կրթութեան ոլորտում ներդրումներ կատարելու կարեւորութիւնը ոչ միայն երկրի, այլ նաեւ սեփական բիզնեսի ապագայ զարգացման տեսանկիւնից: Կրկնակի ուրախալի է, որ մեր գործընկերները տարիների ընթացքում ապացուցել են իրենց պատրաստակամութիւնը` աշխատելու յանուն ոչ միայն սեփական շահոյթի, այլ նաեւ հասարակութեան զարգացմանէ,-նշել է Ա. Աշոտեանը` ընդգծելով, որ Վիւասել-մտս ընկերութեան հետ կնքուած համաձայնագիրը եզակի է իր բնոյթով, քանի որ փաստաթղթում ամրագրուած հինգ հիմնական գործողութիւնները բխում են ՀՀ կառավարութեան 2012 թուականի կրթութեան ոլորտի գերակայութիւններից, ըստ այդմ` նման համագործակցութիւնը խիստ նպատակային եւ թիրախային է եւ բխում է կրթութեան ոլորտում իրականացուող բարեփոխումներում պետութեան եւ հասարակութեան ակնկալիքներից եւ սպասումներից: «Համաձայնագրով նախատեսուած միջոցառումները նոր էջ են բացելու կրթական ոլորտի ապագայի համար, եւ 2013 թուականին նշուած ծրագրերը վստահաբար ունենալու են աւելի մեծ պահանջարկ եւ կ'իրառութիւն»,-ընդգծել է նախարարը: ՎիւաՍել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը նշել է, որ իրականում Հայաստանում բոլոր ոլորտները, այդ թւում յատկապէս կրթութիւնը, ունեն մասնաւոր հատուածի ներդրումների կարիք, որպէսզի բարեփոխումներն աւելի արագ եւ թափանցիկ ընթացք ունենան: Պարոն Յիրիկեանը հաւաստիացրել է, որ ՎիւաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացուող ծրագրերը միանգամեայ կիրառութեան չեն, այլ կրելու են շարունակական բնոյթ: Ըստ համաձայնագրի` կ'իրականացուի հանրակրթական դպրոցների վարկանիշաւորման մեթոդաբանութեան մշակում, որը նպատակ ունի գնահատելու հանրակրթական ուսումնական հաստատութիւնների գործունէութեան իրական արդիւնքը: Ներկայումս դպրոցների վարկանիշը ձեւաւորւում է հասարակական կարծիքի հիման վրայ, որը յաճախ կրում է սուբյեկտիւ բնոյթ: Նոր համակարգի ներդրումը հնարաւորութիւն կը տայ ներկայացնելու օբյեկտիւ չափագրման մեխանիզմներ, ինչպէս նաեւ յայտնաբերելու «Լաւ», «Միջին»եւ «Վատ» դպրոցները` դրանք նախարարութեան ուշադրութեան կենտրոնում պահելու եւ խնդիրներ ունեցող դպրոցներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնագրի միւս կէտով կը մշակուեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղիւսակներ, որոնց միջոցով կը ստեղծուի բարձրագոյն կրթութեան վերաբերեալ համապարփակ եւ թափանցիկ դասակարգման համակարգ: Բացի այդ, նման մեխանիզմի առկայութիւնը Բոլոնիայի գործընթացում գերակայ ուղղութիւններից մէկն է` բուհերի գործունէութեան թափանցիկութեան եւ հասարակութեան առջեւ հաշուետուողականութեան տեսակէտից: Նշուած գործընթացի իրականացման նպատակով նախատեսւում է մշակել սեփական կիրառելի վարկանիշաւորման մեթոդ աբանութիւն` հաշուի առնելով բուհի կողմից հրապարակուած գիտական յօդուածների քանակի, պրոֆէսորադասախօսական կազմի որակական յատկանիշների, բուհ-աշխատաշուկայ կապի, բուհի գիտահետազօտական լաբորատորիաների թուի, ուսանողների առաջադիմութեան եւ այլ ցուցանիշների համամասնութիւնը: Համաձայնագրի միւս կէտով բարձր առաջադիմութիւն արձանագրած ուսանողներին խրախուսելու նպատակով կ'անցկացուի «լաւագոյն ուսանողէ հանրապետական մրցութը` յայտնաբերելու եւ խրախուսելու լաւագոյն ուսանողներին եւ այն վերածելու հանրապետական փառատօնի: Ըստ համաձայնագրի մյս ւս կէտի` նախատեսւում է ստեղծել հանրակրթական դպրոցների շուրջ 230 անուն դասագրքերի եւ մեթոդական ձեռնարկների ամբողջական էլեկտրօնային շտեմարան, որը ոչ միայն հասանելի կը լինի ներբեռնման համար, այլ նաեւ կը լուծի համացանցում հայալեզու կրթական բովանդակութեան հարստացման եւ դասագրքերի մատչելիութեան խնդիրը` ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք ստեղծելու հարցում: Համաձայնագրի վերջին կէտով նախատեսւում է ՀՀ տարածքում գործող 107 աւագ դպրոցում տեղադրել անլար ինտերներտ /WI-FI/, որը դպրոցականների կողմից ուսումնական գործընթացում, ինչպէս նաեւ ազաս ժամանցի ընթացքում կ'օգտագործուի միայն կրթական, ուսումնական եւ սոցիալական նպատակներով: Համաձայնագրում ամրագրուած հինգ հիմնական ծրագրերի իրականացման նպատակով ՎիւաՍել-ՄՏՍ-ը կատարելու է շուրջ 37մլն դրամ ներդրում: Մամուլի ասուլիսի ընթացքում բանախօսներին ուղղուել են նաեւ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ծրագրերի առաջնահերթութեան, վարկանիշաւորման չափորոշիչների, ներդրումների ծաւալների եւ այլ խնդիրներին:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ