Արմեն Աշոտյան.«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ կնքված համաձայնագիրը եզակի է իր բնույթով»


Արմեն Աշոտյան.«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ կնքված համաձայնագիրը եզակի է իր բնույթով»

  • 03-04-2012 15:44:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ապրիլի 3-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Կարեւորելով համաձայնագրի ստորագրումը` նախարար Ա. Աշոտյանը բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ անձամբ Ռ. Յիրիկյանի դերը` որպես վստահելի եւ պատասխանատու գործընկեր կրթական բարեփոխումների իրականացման գործում: «Պետությունը շահագրգռված է մասնավոր հատվածի` կրթության ոլորտի զարգացման մեջ ներդրումներ կատարելու գործը նթացում:Մենք սոցիալական գործընկերության եւ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ընդլայնման ջատագովներն ենք: Ցավոք, Հայաստանում բիզնես հատվածն ամբողջությամբ չի գիտակցում կրթության ոլորտում ներդրումներ կատարելու կարեւորությունը ոչ միայն երկրի, այլ նաեւ սեփական բիզնեսի ապագա զարգացման տեսանկյունից: Կրկնակի ուրախալի է, որ մեր գործընկերները տարիների ընթացքում ապացուցել են իրենց պատրաստակամությունը` աշխատելու հանուն ոչ միայն սեփական շահույթի, այլ նաեւ հասարակության զարգացման»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ կնքված համաձայնագիրը եզակի է իր բնույթով, քանի որ փաստաթղթում ամրագրված հինգ հիմնական գործողությունները բխում են ՀՀ կառավարության 2012 թվականի կրթության ոլորտի գերակայություններից, ըստ այդմ` նման համագործակցությունը խիստ նպատակային եւ թիրախային է եւ բխում է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում պետության եւ հասարակության ակնկալիքներից եւ սպասումներից: «Համաձայնագրով նախատեսված միջոցառումները նոր էջ են բացելու կրթական ոլորտի ապագայի համար, եւ 2013 թվականին նշված ծրագրերը վստահաբար ունենալու են ավելի մեծ պահանջարկ եւ կիրառություն»,-ընդգծել է նախարարը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ իրականում Հայաստանում բոլոր ոլորտները, այդ թվում հատկապես կրթությունը, ունեն մասնավոր հատվածի ներդրումների կարիք, որպեսզի բարեփոխումներն ավելի արագ եւ թափանցիկ ընթացք ունենան: Պարոն Յիրիկյանը հավաստիացրել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող ծրագրերը միանգամյա կիրառության չեն, այլ կրելու են շարունակական բնույթ: Ըստ համաձայնագրի` կիրականացվի հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, որը նպատակ ունի գնահատելու հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության իրական արդյունքը: Ներկայումս դպրոցների վարկանիշը ձեւավորվում է հասարակական կարծիքի հիման վրա, որը հաճախ կրում է սուբյեկտիվ բնույթ: Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա ներկայացնելու օբյեկտիվ չափագրման մեխանիզմներ, ինչպես նաեւ հայտնաբերելու «լավ», «միջին» եւ «վատ» դպրոցները` դրանք նախարարության ուշադրության կենտրոնում պահելու եւ խնդիրներ ունեցող դպրոցներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնագրի մյուս կետով կմշակվեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղյուսակներ, որոնց միջոցով կստեղծվի բարձրագույն կրթության վերաբերյալ համապարփակ եւ թափանցիկ դասակարգման համակարգ: Բացի այդ, նման մեխանիզմի առկայությունը Բոլոնիայի գործընթացում գերակա ուղղություններից մեկն է` բուհերի գործունեության թափանցիկության եւ հասարակության առջեւ հաշվետվողականության տեսակետից: Նշված գործընթացի իրականացման նպատակով նախատեսվում է մշակել սեփական կիրառելի վարկանիշավորման մեթոդ աբանություն` հաշվի առնելով բուհի կողմից հրապարակված գիտական հոդվածների քանակի, պրոֆեսորադասախոսական կազմի որակական հատկանիշների, բուհ-աշխատաշուկա կապի, բուհի գիտահետազոտական լաբորատորիաների թվի, ուսանողների առաջադիմության եւ այլ ցուցանիշների համամասնությունը: Համաձայնագրի մյուս կետով բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին խրախուսելու նպատակով կանցկացվի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցութը` հայտնաբերելու եւ խրախուսելու լավագույն ուսանողներին եւ այն վերածելու հանրապետական փառատոնի: Ըստ համաձայնագրի մյՍ ւս կետի` նախատեսվում է ստեղծել հանրակրթական դպրոցների շուրջ 230 անուն դասագրքերի եւ մեթոդական ձեռնարկների ամբողջական էլեկտրոնային շտեմարան, որը ոչ միայն հասանելի կլինի ներբեռնման համար, այլ նաեւ կլուծի համացանցում հայալեզու կրթական բովանդակության հարստացման եւ դասագրքերի մատչելիության խնդիրը` ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք ստեղծելու հարցում: Համաձայնագրի վերջին կետով նախատեսվում է ՀՀ տարածքում գործող 107 ավագ դպրոցում տեղադրել անլար ինտերներտ /WI-FI/, որը դպրոցականների կողմից ուսումնական գործընթացում, ինչպես նաեւ ազաՍ ժամանցի ընթացքում կօգտագործվի միայն կրթական, ուսումնական եւ սոցիալական նպատակներով: Համաձայնագրում ամրագրված հինգ հիմնական ծրագրերի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարելու է շուրջ 37մլն դրամ ներդրում: Մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսներին ուղղվել են նաեւ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ծրագրերի առաջնահերթության, վարկանիշավորման չափորոշիչների, ներդրումների ծավալների եւ այլ խնդիրներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play