Արցախի Տումի գիւղում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի նահատակների յիշատակը հավերժացնող վերանորոգուած յուշահամալիրի բացումը<br />


Արցախի Տումի գիւղում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի նահատակների յիշատակը հավերժացնող վերանորոգուած յուշահամալիրի բացումը

  • 04-10-2010 16:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը հոկտեմբերի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գիւղ եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի նահատակների յիշատակը հավերժացնող վերջերս վերանորոգուած յուշահամալիրի բացման հանդիսաւոր արարողութեանը: Նա նշել է, որ հայրենիքի պաշտպանութեան համար զոհվածների յիշատակի հավերժացումը հանդիսանում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակութեան կարեւոր նախապայմաններից մէկը: Բ.Սահակեանի խօսքերով, այն հանգամանքը, որ համալիրի վերանորոգումը կատարուել է ժողովրդի հանգանակութեան, պետական եւ հասարակական սեկտորների համատեղ ջանքերով, ցոյց է տալիս հասարակութեան բոլոր հատուածների միակամությունն այս կարեւոր հարցում: Այնուհետեւ Բ.Սահակեանը հայրենիքի պաշտպանութեան գործում ակտիւ մասնակցութիւն ունեցած մի խումբ ազատամարտիկների յանձնել է պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Արա Յարութիւնեյանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական