Մակ-ի գրասենեակը բացում է իր դռները ուսանողների աշխատանքների ցուցահանդէսի համար` «Երիտասարդութիւնը յանուն խաղաղութեան եւ զարգացման»<br />


Մակ-ի գրասենեակը բացում է իր դռները ուսանողների աշխատանքների ցուցահանդէսի համար` «Երիտասարդութիւնը յանուն խաղաղութեան եւ զարգացման»

  • 22-09-2010 17:10:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 22 սեպտեմբերի - Այսօր բացուեց «Երիտասարդութիւնը յանուն խաղաղութեան եւ զարգացման» խորագրով Խաղաղութեան միջազգային օրուան եւ Երիտասարդութեան միջազգային տարուան նուիրուած ուսանողների աշխատանքների ցուցահանդէսը, որը կազմակերպել էին Մակ-ի հայաստանեան գրասենեակն ու Երեւանի արուեստի պետական ակադեմիան: Արուեստի աւելի քան 100 աշխատանքներ, ներառեալ` գեղանկար, գծանկար եւ քանդակներ, ցուցադրուել էին Մակ-ի գրասենեակում եւ գրաւել ուսանողների, դասախօսների, միջազգային համայնքի, քաղաքացիական հասարակութեան, լրատուամիջոցների եւ հանրութեան ուշադրութիւնը: Մակ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գերչեւան ասաց. «Խաղաղութեան այս միջազգային օրը նուիրուած է հրադադարին ու բռնութեան դէմ պայքարին: Մենք բոլորս գիտենք, որ 2010թ. Երիտասարդութեան միջազգային տարին է` երկխօսութիւն եւ փոխըմբռնում թեմայով, որն էլ խաղաղութեան հիմնական էութիւնն է: Աւելին, Խաղաղութեան այս օրը նուիրուած է նաեւ երիտասարդներին` «Երիտասարդութիւնը յանուն խաղաղութեան եւ զարգացման» խորագրով»: «Մակ-ի գրասենեակում իրենց աշխատանքները ցուցադրելու այս նախաձեռնութիւնը մեծ հնարաւորութիւն է երիտասարդ նկարիչների համար: Այն ոչ միայն խրախուսում, այլ հզօրացնում է նրանց: Սա նրանց համար նաեւ Մակ-ի արժէքների մասին աւելի շատ տեղեկանալու միջոց է », - ասաց Երեւանի արուեստի պետական ակադեմիայի դեկան Խաչատուր Ազիզեանը: Այս ցուցահանդէսը երրորդն է այս շարքի, եւ մի քանիսը եւս նախատեսուած են 2010թ. համար: Սրանք իրականացւում են «Երիտասարդութեան միջազգային տարի. երկխօսութիւն եւ փոխըմբռնում», ինչպէս նաեւ «Մշակոյթների մերձեցման միջազգային տարուայ» թեմաների շրջանակում: Նախաձեռնութիւնը Մակ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գերչեւայի եւ Երեւանի արուեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկեանի համատեղ մտաղհացումն է, որի նպատակն է Մակ-ի արժէքները տարածելով աջակցել Հայաստանի երիտասարդ նկարիչներին: Ցուցահանդէսի կազմակերպմանը աջակցում է նաեւ Մակ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեան երեւանեան գրասենեակը:
  -   Մամլո հաղորդագրություն