Պաշտօնական այցով Հայաստան կ'այցելի Բելառուսի Հանրապետութեան ԱԳ նախարարը


Պաշտօնական այցով Հայաստան կ'այցելի Բելառուսի Հանրապետութեան ԱԳ նախարարը

  • 12-04-2012 14:01:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի հրաւէրով ապրիլի 16-17-ը պաշտօնական այցով Հայաստան կ'այցելի Բելառուսի Հանրապետութեան ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը: Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կ'ընդունեն Նախագահ Սերժ Սարգսեանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը եւ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նախատեսուած են նաեւ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, սերգեյ Մարտինովը կ'այցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կը դնի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
  -   Մամլո հաղորդագրություն