«Ոսկէ ծիրան»միջազգային կինոփառատօն. ՀԹԿՊ-ի հերթական աշխատաժողովը Ստամբուլում


«Ոսկէ ծիրան»միջազգային կինոփառատօն. ՀԹԿՊ-ի հերթական աշխատաժողովը Ստամբուլում

  • 12-04-2012 14:04:37   |   |  Մշակոյթ

Հայաստան-Թուրքիայ կ'ինոպլատֆորմի (ՀԹԿՊ) հերթական աշխատաժողովը կայանալու է Ստամբուլում ապրիլի 12-14-ը Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում: ՀԹԿՊ 2012 ծրագիրը իրականացւում է Եւրասիայ համագործակցութեան հիմնադրամի աջակցութեամբ: Հայաստան-Թուրքիայ կինոպլատֆորմը «Ոսկէ ծիրան»երեւանեան միջազգային կինոփառատօնի եւ Անադոլու Քիւլթուր կազմակերպութեան համատեղ նախաձեռնութիւնն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխօսութիւնը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կինոյի ոլորտում: Այդ ծրագրի շրջանակներում մի քանի համատեղ ֆիլմեր են նկարահանուել, որոնք ներկայացուել են լայն հասարակութեանը Հայաստանում եւ Թուրքիայում, ինչպէս նաեւ Գերմանիայում, Ամերիկայի Միացեալ Նահանգներում եւ այլուր: Յարկ է նշել, որ եւս 4 ֆիլմ ընթացքի մէջ են, ինչը Հթկպ-ի մեծ յաջողութեան վկայութիւնն է: Այս տարի Հայաստան-թուրքիայ կինոպլատֆորմը ընդգրկուած կը լինի ստամբուլի կինոփառատօնի Meetings on the Bridge ֆորումում: Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսուել են փետրուարի կէսից: Յայտերի ընդունման յայտարարութիւնը տարածուել էր ցանցով: Մինչեւ ապրիլի սկիզբը աւելի քան 35 կարճամետրաժ, վաւերագրական եւ լիամետրաժ խաղարկային ժանրերի յայտ է ընդունուել: Այդուհետ հայ եւ թուրք կինոմասնագէտներից բաղկացած նախընտրական յանձնաժողովը ընտրեց 10 կինոնախագիծ – իւրաքանչիւր երկրից 5-ը: Ընտրուած նախագծերը հետեւեալն են` 1. Երկխօսութիւն, ռեժ. Արսէն Առաքէլեան, 2. Իմ եւ քո Կիրակին, ռեժ.Գագիկ Ղազարէ, 3. Գրանցման նաւահանգիստ, ռեժ.Հելեն Քուրքճեան, 4. Երեւակայական կարօտ, ռեժ.Նիկա Շէկ, 5. Բացիկներ «անմեղութեան թանգարանիցէ, ռեժ.Վարդան Դանիէլեան, 6. փոքր սեւ ձկներ, ռեժ.Ազրայ Դենիզ Օկիայ, 7. Գեաւուրի թոռները… Իմ ազգութեամբ հայ պապիկը, ռեժ.Դեւրիմ Ակկայայ, 8. Փնտրում եմ Մանուկին, ռեժ.Դիլեկ Այդին, 9. 23 ու կէս, ռեժ. Էզգի Կ'իլինջասլան, 10. Մանուկի ուղեւորութիւնը, ռեժ. Օզլեմ Սարիյիլդիզ: Հայ մասնակիցները հրաւիրուել են Ստամբուլ ներկայացնելու իրենց նախագծերը պրոդիւսերներին եւ ժիւրիին: Յաղթող նախագծի հեղինակը կը ստանայ 10.000 ԱՄՆ դոլար Եւրասիայ համագործակցութեան հիմնադրամի կողմից: Ի դէպ այս տարի ժիւրիի անդամներից են նաեւ «ոսկէ ծիրանէ կինոփառատօնի գլխաւոր տնօրէն, կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը եւ թուրք յայտնի ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուն:
  -   Մշակոյթ