Շիրակի մարզում աւարտուեց «ի՞նչ, որտե՞ղ, երբ՞» խաղը


Շիրակի մարզում աւարտուեց «ի՞նչ, որտե՞ղ, երբ՞» խաղը

  • 13-04-2012 12:54:29   |   |  Մամլո հաղորդագրություն
|Շիրակի մարզում աւարտուեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «աջակիցէ հասարակական կազմակերպութեան կողմից կազմակերպուած «ի՞նչ, որտե՞ղ, երբ՞» ինտելեկտուալ խաղը: Միջոցառումն անցկացուեց Գիւմրի քաղաքում` մարզի աւելի քան 200 երիտասարդների եւ ուսանողների մասնակցութեամբ: Մասնակիցների թւում էին Գիւմրու 14 բարձրագոյն եւ միջին մասնագիտական հաստատութիւնների ուսանողները, «Գիւմրի-Անի», «Արմսփիւռ» հասարակական կազմակերպութիւնները, «Ընտանիք»կենտրոնը եւ ՀՀԿ Գիւմրու երիտասարդական կազմակերպութիւնը: Խաղի 1-ին եւ 2-րդ կիսաեզրափակիչներից յետոյ ընտրուեցին լաւագոյն 5-ական թիմերը, որոնք էլ մասնակցեցին եզրափակիչ փուլին: Եզրափակչում նրանց միացան խաղի ընթացքում բարձր արդիւնքներ արձանագրած եւս 3 թիմեր: Ինտելեկտուալ խաղում առաջին տեղը գրաւեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գիւմրու մասնաճիւղի «պոլիտեխնիկէ թիմը: Երկրորդ տեղում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գիւմրու մասնաճիւղի «Ժող» թիմը, իսկ երրորդ հորիզոնականը գրաւեց «Եւրոպա»թիմը: «ի՞նչ, որտե՞ղ, երբ» ինտելեկտուալ խաղի նպատակն էր նպաստել Շիրակի մարզի երիտասարդութեան եւ ուսանողութեան շրջանում ինտելեկտուալ շարժման ակտիւացմանը, ուսանողութեան եւ երիտասարդութեան համախմբմանը, ինչպէս նաեւ խթան հանդիսանալ նրանց հասարակական ակտիւութեան բարձրացմանը:
  -   Մամլո հաղորդագրություն