Միջոցառում Բաթումիում` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին


Միջոցառում Բաթումիում` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին

  • 16-04-2012 15:52:56   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ին Բաթումիի կ'ոնսերվատորիայի դահլիճում կայացաւ «Յիշել ցեղասպանութիւնը» խորագրով` Մեծ Եղեռնի յիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը: Բաթումիում ՀՀ գլխաւոր հիւպատոս Գարիկ Իսրայէլեանը, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Արարատ Գումբելեանը, Աջարիայի հայերի միութեան փոխատենապետ Արթուր Յովհաննիսեանն իրենց ելոյթներում ընդգծեցին համաշխարհային հանրութեան կողմից Ցեղասպանութեան դատապարտման եւ համընդհանուր ճանաչման կարեւորութիւնը, թուրքական ժխտողականութեան դէմ հայրենիքի եւ Սփիւռքի ուժերը միաւորելու հրամայական անհրաժեշտութիւնը: Այնուհետեւ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրեայ հայկական դպրոցների սաներն աւելի քան 300 հանդիսականների ներկայացրեցին գրական-գեղարուեստական բեմադրութիւն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեան եղերական դրուագներով, հայ ժողովրդի ապրելու եւ արարելու կամքը մարմնաւորող ասմունքով, հայրենասիրական երգերով եւ պարերով: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, միջոցառումը լուսաբանուեց տեղական հեռուստաալիքներով:
  -   Մամլո հաղորդագրություն