Միջոցառում Բաթումիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին


Միջոցառում Բաթումիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին

  • 16-04-2012 15:52:56   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ին Բաթումիի կոնսերվատորիայի դահլիճում կայացավ «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը: Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծեցին համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման եւ համընդհանուր ճանաչման կարեւորությունը, թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի եւ Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը: Այնուհետեւ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաներն ավելի քան 300 հանդիսականների ներկայացրեցին գրական-գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու եւ արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով եւ պարերով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը լուսաբանվեց տեղական հեռուստաալիքներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play