Դիտարկում


Դիտարկում

  • 08-09-2010 16:13:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում` Մարտակերտ-թարթար ճանապարհին: ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիայ/ եւ Քրիստոյ Քրիստովը / Բուլղարիայ/: Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենեակի համակարգող, փոխգնդապետ Իմրէ Պալատինուսը /Հունգարիայ/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/ եւ Վիլեամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Դիտարկումն անցել է ըստ սահմանուած գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրուել: Ինչպէս ծրագրուած էր, դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահներ Ռոբերտ Բրադկեն/ԱՄՆ/, Բեռնար Ֆասյեն/Ֆրանսիայ/ եւ Իգոր Պոպովը/Ռուսաստան/, ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպանանջեյ Կասպշիկը հատել են շփման գիծը: Դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան եւ ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւն
  -   Մամլո հաղորդագրություն