Կայացաւ Հայաստանի եւ Ուրուգուայի արտգործնախարարների հանդիպումը


Կայացաւ Հայաստանի եւ Ուրուգուայի արտգործնախարարների հանդիպումը

  • 04-05-2012 16:18:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 4-ին կայացաւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի եւ պաշտօնական այցելութեամբ Երեւան ժամանած Ուրուգուայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը: Ողջունելով հիւրին` նախարար Նալբանդեանն ասաց. «Հայաստանը եւ Ուրուգուայը գտնւում են հազարաւոր կիլոմետրէր հեռաւորութեան վրայ, բայց Ուրուգուայը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար շատ մօտ եւ բարեկամական երկիր է: Ուրուգուայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965թ. ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը եւ պատահական չէ, որ իր պաշտօնական այցելութիւնը Հայաստան սկսեցիք հէնց Ցեղասպանութեան յուշահամալիր այցելութեամբ: Մենք շատ շնորհակալ ենք Ուրուգուայի ժողովրդին, Ուրուգուայի ղեկավարութեանը, որ բացել են իրենց դռները, ընդունել են ցեղասպանութիւնից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, եւ հազարաւոր հայեր են ապրում Ուրուգուայում, որոնց համար այդ երկիրը երկրորդ հայրենիք է դարձել: Մեզ կապում են բաւական սերտ եւ ջերմ յարաբերութիւններէ: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, Լուիս Ալմագրոն ընդգծեց, որ Ուրուգուայում ամենաջերմ զգացմունքներն են տածում հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդէպ, ինչի վկայութիւնն է բազմահազարանոց հայկական համայնքի դերակատարութիւնը իր երկրի կեանքում, եւ ամուր միջպետական յարաբերութիւնները Հայաստանի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցաւ երկկողմ յարաբերութիւնները առաւել զարգացնելու ուղիների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարարները պայմանաւորուեցին յաւելեալ ջանքեր գործադրել քաղաքական երկխօսութիւնը, միջազգային կազմակերպութիւններում համագործակցութիւնը ամրապնդելու, առեւտրատնտեսական յարաբերութիւնները խթանելու, իրաւապայմանագրային դաշտն ընդլայնելու նպատակով: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, էդուարդ Նալբանդեանի ու Լուիս Ալմագրոյի բանակցութիւնների օրակարգում էր արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացը: Այս առումով երկուստէք շեշտուեց, որ միջնորդների կողմից ներկայացուած առաջարկութիւնների հիման վրայ հիմնախնդրի խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի: Նախարարի հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
  -   Մամլո հաղորդագրություն