Որեւիցէ տարածքից ղարաբաղեան ուժերի դուրս բերման մասին խօսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը
09-07-2010 17:10:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Որեւիցէ տարածքից ղարաբաղեան ուժերի դուրս բերման մասին խօսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդիւնքների, եւ պատրաստակամութիւն չի յայտնել դուրս բերելու իր զինուած ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից: Այս մասին յայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարեանը:
Այդպիսով նա հերքել է Ադրբեջանի արտգործնախարարի այն յայտարարութիւնը, թէ իբր իր եւ Հայաստանի արտգործնախարարի յուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալիք հանդիպման քննարկման գլխաւոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից հայկական զօրքերի դուրս բերումը: