Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը<br />


Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը

  • 09-07-2010 17:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այդպիսով նա հերքել է Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե իբր իր եւ Հայաստանի արտգործնախարարի հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալիք հանդիպման քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից հայկական զորքերի դուրս բերումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play