Աջակցութիւն առեւտրին Նախկին Խորհրդային երկրների համար


Աջակցութիւն առեւտրին Նախկին Խորհրդային երկրների համար

  • 28-06-2010 20:13:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
»Աջակցութիւն առեւտրին« ծրագիրը ԱՀԿ Հոնգ Կոնգեան համաժողովի զարգացմանն ուղղուած ֆինանսական աջակցութեան նածաձեռնութիւնն է, որի հիմնական նպատակն է օգնել զարգացող երկրներին ստեղծել համապատասխան հզօրութիւն միջազգային ասպարէզում արդիւնաւէտ առեւտուր կազմակերպելու համար: Այս նպատակով, ինչպէս նաեւ կայունութեան եւ բարօրութեան էքստենսիւ խթանման համար, Ֆինլանդիայի կառաւաութիւնը Ընդլայնուած Եւրոպա ծրագրի շրջանակներում ֆինանսաւորել է առեւտրի հետ կապուած կարիքների գնահատման գործընթացը նախկին խորհրդային երկրներում: Այս աշխատանքների իրականացումը դրուել է Մակ-ի Զարգացման գրասենեակի վրայ: աշխատանքները աւարտուել են Ղազախստանում, Ուզբեկստանում եւ Ղրղստանում: Ադրբեջանում, այն գնտւում է աւարտական փուլում: Այս պահին, Հայաստանում միայն ստեղծուել աշխատանքային խումբը` բաղկացած մէկ միջազգային եւ երկու տեղական մասնագէտներից; Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բացայայտել մի շարք քաղաքականութեան հետ կապուած առաջարկութիւններ եւ տեխնիկական աջակցութեան կարիքները ուղղուած մարդկային զարգացմանն ու աղքատութեան կրծատմանն նպաստող առեւտրի դերի բարելաւմանն: Աշխատանքային խումբը բաւական ճկուն է եւ հաշուի կ'առնի պետական եւ մասնաւոր հատուած ներկայացուցիների կարծիքները նոյնպէս: Աշխատանքները կ'աւարտուեն հոկտեմբեր ամսին, որն իր մէջ կը ներառի նաեւ ՀՀ պետական մարմինների ու անկախ խորհրդատուների առաջարկութիւնները: Արդիւնքները կը տպագրուեն երկու լեզուով` հայերէն ու անգլերէն: Ըստ Աշխատանքային խմբի աղբիւրների
  -   Մամլո հաղորդագրություն