Աջակցություն առեւտրին Նախկին Խորհրդային երկրների համար


Աջակցություն առեւտրին Նախկին Խորհրդային երկրների համար

  • 28-06-2010 20:13:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Աջակցություն առեւտրին« ծրագիրը ԱՀԿ Հոնգ Կոնգյան համաժողովի զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության նածաձեռնությունն է, որի հիմնական նպատակն է օգնել զարգացող երկրներին ստեղծել համապատասխան հզորություն միջազգային ասպարեզում արդյունավետ առեւտուր կազմակերպելու համար: Այս նպատակով, ինչպես նաեւ կայունության եւ բարորության էքստենսիվ խթանման համար, Ֆինլանդիայի կառավաությունը Ընդլայնված Եվրոպա ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է առեւտրի հետ կապված կարիքների գնահատման գործընթացը նախկին խորհրդային երկրներում: Այս աշխատանքների իրականացումը դրվել է ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի վրա: աշխատանքները ավարտվել են Ղազախստանում, Ուզբեկստանում եւ Ղրղստանում: Ադրբեջանում, այն գնտվում է ավարտական փուլում: Այս պահին, Հայաստանում միայն ստեղծվել աշխատանքային խումբը` բաղկացած մեկ միջազգային եւ երկու տեղական մասնագետներից; Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բացահայտել մի շարք քաղաքականության հետ կապված առաջարկություններ եւ տեխնիկական աջակցության կարիքները ուղղված մարդկային զարգացմանն ու աղքատության կրծատմանն նպաստող առեւտրի դերի բարելավմանն: Աշխատանքային խումբը բավական ճկուն է եւ հաշվի կառնի պետական եւ մասնավոր հատված ներկայացուցիների կարծիքները նույնպես: Աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսին, որն իր մեջ կներառի նաեւ ՀՀ պետական մարմինների ու անկախ խորհրդատուների առաջարկությունները: Արդյունքները կտպագրվեն երկու լեզվով` հայերեն ու անգլերեն: Ըստ Աշխատանքային խմբի աղբյուրների
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play